Լրահոս

16.04.2012 16:44


Ընտրություններ 2012. պատգամավորության թեկնածուի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ

Ընտրություններ 2012. պատգամավորության թեկնածուի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ

Պատգամավորության  թեկնածու Գայանե Առուստամյանի  հաղորդման  առթիվ նախապատրաստված նյութերով ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցվել է քրեական գործ:

Մասնավորապես՝ ըստ Գ.Առուստամյանի հաղորդման՝  15.04.12թ.՝ ժամը 18:40-ի սահմաններում,  Սվաճյան 44 շենքի առաջին հարկի շքամուտքում մի խումբ անհայտ երիտասարդներ ծեծի են ենթարկել իրեն եւ ՀԱԿ համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու Բաբկեն Գարոյանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ քթի շրջանում եւ մարմնի  տարբեր մասերում:

Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը