Լրահոս

16.04.2012 17:15


Թուրքիան մոբիլիզացնում է իր սփյուռքը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը խոչընդոտելու համար

Թուրքիան մոբիլիզացնում է իր սփյուռքը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը խոչընդոտելու համար

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ այժմ Թուրքիայում աշխատանքներ են տարվում սփյուռքի հարցով ռազմավարական փաստաթղթի ընդունման համար։ Գործընթացի նպատակը, Թուրքիայի կառավարության ներկայացուցիչների խոսքերով, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը խոչընդոտելն է և «Եվրոպայում աճող ռասիզմի դեմ պայքարը»։

Կառավարության նոր ռազմավարությունը մշակվում է 2010–ին ստեղծված «Overseas Turks Agency» պետական կառույցի միջոցով, որը ղեկավարում է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը։ Գործակալությունը երկու խոշոր միջոցառում է նախատեսում հունիսին և սեպտեմբերին, որոնք հիմք կստեղծեն արտերկրում գործող թուրքական ոչ պետական կազմակերպությունների աշխատանքի արդյունավետության բարձրացման համար։

Հայտնի է նաև, որ Թուրքիան իր այս ծրագիրն իրականացնելու նպատակով գործընթաց է ներգրավելու նաև ադրբեջանական սփյուռքին։

Այս խորագրի վերջին նյութերը