Օրերս, «Գառնի-Երևան» մայրուղային ջրատարի վրա, Նուբարաշենից ոչ հեռու նկատվել էր «կարի» բացվածք, որը ջրի արտահոսքի պատճառ էր հանդիսանում: Նպատակ ունենալով վերացնել արտահոսքն ու խուսափել մշտապես բարձր ճնշման տակ գտնվող ջրատարի շատ ավելի ծանր հետևանքներով վթարից, երկուշաբթի, ապրիլի 16-ին կանխարգելիչ նկատառումներով դադարեցվել էր ջրատարի աշխատանքը, որի հետևանքով ջրազրկվել էին Գառնիի աղբյուրից սնուցվող մայրաքաղաքի մի շարք թաղամասեր:
800մմ տրամագծով ջրատարն անցնում է բարդ տեղանքով, ինչն ինքնին խոչնդոտում է աշխատանքների ընթացքը, մյուս կողմից` վթարն է բարդ: Նրա հետևանքների վերացումը պահանջում է մանրակրկիտ ու համբերատար աշխատանք: Այնուամենայնիվ, ինչպես հավաստիացրեց ընկերության "Արևելք" շահագործման տնօրեն Կարապետ Օհանյանը, վերանորոգման աշխատանքներում ներգրավված են անհրաժեշտ քանակությամբ տեխնիկա և մասնագետներ, ինչը թույլ է տալիս հուսալ, որ հայտարարված 36-ժամյա ժամկետում աշխատանքները կավարտվեն ու կվերսկսվի "Գառնի-Երևան" ջրատարի բնականոն աշխատանքնը:
Վթարվել է «Գառնի-Երևան» ջրատարը