Չիլիում՝ մայրաքաղաք Սանտյագոյից ոչ հեռու, երկուշաբթի օրը 6,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ–ի Երկրաբանական ծառայությանը։
Երկրաշարժի էպիկենտրոնը Վալպարաիսո քաղաքից 48 կիլոմետր հեռավորության վրա է՝ մայրաքաղաք Սանտյագոյից 116 կիլոմետր դեպի հյուսիս–արևմուտք։
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Վերջին ուժգին երկրաշարժը Չիլիում տեղի է ունեցել 2010թ. փետրվարին. այդ ժամանակ 8,8 մագնիտուդով ստորգետնյա ցնցումները ցունամի էին առաջացրել, զոհվել էր ընդհանուր առմամբ 800 մարդ։
Չիլիում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել