Լրահոս

17.04.2012 09:44


Չիլիում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

Չիլիում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

Չիլիում՝ մայրաքաղաք Սանտյագոյից ոչ հեռու, երկուշաբթի օրը 6,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ–ի Երկրաբանական ծառայությանը։

Երկրաշարժի էպիկենտրոնը  Վալպարաիսո քաղաքից 48 կիլոմետր հեռավորության վրա է՝ մայրաքաղաք Սանտյագոյից 116 կիլոմետր դեպի հյուսիս–արևմուտք։

Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Վերջին ուժգին երկրաշարժը Չիլիում տեղի է ունեցել 2010թ. փետրվարին. այդ ժամանակ 8,8 մագնիտուդով ստորգետնյա ցնցումները ցունամի էին առաջացրել, զոհվել էր ընդհանուր առմամբ 800 մարդ։ 

Այս խորագրի վերջին նյութերը