Լրահոս

17.04.2012 10:02


ԵՀՄՖ. «Ցանկանում ենք ՀՀ գլխավոր դատախազին հաջողությունների հասնել նաև Հայաստանի իրավակարգի և օրինականության ամրապնդման ոլորտում»

ԵՀՄՖ. «Ցանկանում ենք ՀՀ գլխավոր դատախազին հաջողությունների հասնել նաև Հայաստանի իրավակարգի և օրինականության ամրապնդման ոլորտում»

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահությունը և անձամբ նախագահ պարոն Աշոտ Գրիգորյանը շնորհավորում են ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից բարձր պարգևատրության արժանանալու առթիվ: ԵՀՄՖ-ի նախագահությունը  նշում է, որ Աղվան Հովսեփյանն իր գլխավոր դատախազ նշանակման հենց սկզբից ձեռնարկել է եվրոպական տարբեր երկրների հետ միջազգային կապերի ստեղծման անհրաժեշտ գործընթացը, և ՀՀ Գլխավոր դատախազությունն առաջինն էր, որ ընդունեց Սլովակիայի Գլխավոր դատախազության պատվիրակությանը: Այդ այցի արդյունքում խիստ զարգացան ոչ միայն գլխավոր դատախազությունների միջև կապերն, այլ նաև հայ-սլովակյան համագործակցությունը` պետական մակարդակի վրա: 2004թ-ին, երբ Սլովակիայի Ազգային Խորհուրդն ընդունեց հատուկ բանաձև նվիրված Հայոց ցեղասպանության հաստատմանը, պարոն Աղվան Հովսեփյանը, որպես  <<Նիգ Ապարան>> հայրենակցական միության պատվավոր նախագահ, առաջարկեց Սլովակիայի հայկական համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանին համատեղ ջանքերով Բրատիսլավային նվիրել հուշակոթող-խաչքար` ի պատիվ ԱԽ-ի կողմից ընդունված բանաձևի: 2005թ-ի մայիսից այդ խաչքար-հուշակոթողը վեր է խոյանում Բրատիսլավայի կենտրոնում, Դանուբի ափին և, օծված լինեով Հայ առաքելական եկեղեցու Միջին Եվրոպայի երկրների առաջնորդարանի կողմից, մասամբ փոխարինում է մատուռ-եկեղեցուն:

Մենք համոզված ենք, որ իր կատարած լայնածավալ գործունեության համար պարոն Հովսեփյանն արժանանալու է նաև Սլովակիայի պետության կողմից բարձր պարգևատրության:

Մենք ցանկանում ենք ՀՀ պարոն գլխավոր դատախազին նաև հաջողությունների հասնել Հայաստանի իրավակարգի և օրինականության ամրապնդման ոլորտում, ամենակարևորը կոռուպցիայի դեմ պայքարում և արդարադատության վերականգման գործընթացում: Վերջին տարիներին սկսված գործընթացը Հայաստանի ապագայի ամրապնդման համար կարևոր հիմք է հանդիսանում և անկասկած ապագա իշխանությունների օրոք գործընթացն ամրապնդվելու դեպքում կտա լուրջ արդյունքներ:

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն

Այս խորագրի վերջին նյութերը