Քաղաքական

17.04.2012 10:53


Րաֆֆի Հովհաննիսյանն օրերս հանդիպե՞լ է Սերժ Սարգսյանի հետ

Րաֆֆի Հովհաննիսյանն օրերս հանդիպե՞լ է Սերժ Սարգսյանի հետ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ օրերս «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ: Թերթին հայտնի է դարձել, որ այդ հանդիպումը կազմակերպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը: Հանդիպման ժամանակ, նույն աղբյուրների փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին հորդորել է դուրս գալ չորս կուսակցությունների միասնական շտաբից, քանի որ այն ընկալվում է որպես Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնություն: Փոխարենը խոստացել է ապահովել «Ժառանգության» ներկայությունն Աժ-ում:

Աժ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, սակայն, հերքել է այդ լուրերը. «Լա´վ, էլիինչ սուտ ասես` կհորինեն»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը