Ապրիլի 16-ին՝ ժամը 23։15-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերի հետքերով իրենց մոտ է տեղափոխվել 1983թ. ծնված Վիգեն Սահակյանի դիակը, իսկ որովայնի կտրած-ծակած թափանցող վերքերով բուժօգնության է տեղափոխվել 1985թ. ծնված Շահեն Չանդոյանը:
Պարզվել է, որ ապրիլի 16-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոցի թիվ 5 հասցեում գտնվող խանութ-սրահի մոտ Շահեն Չանդոյանը և Վիգեն Սահակյանը վիճաբանության մեջ են մտել նշված խանութի վաճառող, 1983թ. ծնված Արման Հովսեփյանի հետ և ծեծի ենթարկել նրան` պատճառելով մարմնական վնասվածքներ: Այդ ընթացքում Հովսեփյանը խանութում եղած դանակով հարվածներ է հասցրել Չանդոյանին և Սահակյանին:
Վիճաբանություն՝ ողբերգական ելքով