Լրահոս

17.04.2012 12:09


Մարգար Օհանյանի դատը հետաձգվել է

Մարգար Օհանյանի դատը հետաձգվել է

Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի դատավարությունը կրկին հետաձգվել է մինչև մայիսի 14–ը՝  պաշտպան Մկրտիչ Վասակյանի և տուժողի ներկայացուցիչ Ժիրայր Կարապետյանի վատառողջության պատճառով։

Այսօր Մարգար Օհանյանի պաշտպանը պետք է հանդես գար պաշտպանական ճառով:

Նախորդ նիստում մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը պահանջել էր Մարգար Օհանյանին դատապարտել 8 տարվա ազատազրկման՝ գույքի կեսի բռնագրավմամբ, պատժի հաշվարկն էլ սկսել 2011թ. օգոստոսի 30-ից:

Գործով անցնող մյուս ամբաստանյալների՝ Սամվել Մախմուրյանի, Ստեփան Կարախանյանի և Արա Լևոնյանի պատիժներն էլ դատախազը միջնորդել էր պայմանականորեն չկիրառել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը