ՀԱԿ–ի սոցիալ–տնտեսական ծրագիր. ներկայացնում է Հրանտ Բագրատյանը
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ–ի ներկայացուցիչ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը համառոտ ներկայացրել է ՀԱԿ–ի սոցիալ–տնտեսական ծրագիրը։
–Կոնգրեսը գտնում է, որ, առանց գնաճը հաշվելու, 11 տոկոս տնտեսական աճը խնդիր չէ։ Կոնգրեսը գտնում է, որ 7,4 տոկոս տնտեսական աճից հետո միայն արտագաղթը դադարում է և սկսում է հակառակ պրոցեսը։ Մեզ ոչ թե տնտեսական աճ է պետք հանքարդյունաբերության հաշվին, որից աղքատանում ենք բոլորս, 3–4 տոկոս, մեզ պետք է 7–7,5 տոկոս տնտեսական աճ, որպեսզի մարդիկ մնան Հայաստանում։ Ներդրումների մակարդակը կհասցնենք մինչև 2 մլրդ. դոլարի, որը թույլ կտա հասնել աճի 11–12 տոկոս։ 11–12 տոկոս աճի դեպքում մենք կապահովենք բյուջեի աճ՝ 17–18 տոկոս։
Լրագրողները նկատել են, որ Սերժ Սարգսյանն իր ելույթներում կոչ է անում չհավատալ նախընտրական խոստումներին, մանավանդ այն մարդկանց, ովքեր արդեն եղել են իշխանության, և ժողովուրդը տեսել է, թե ինչ են իրենք արել։ Հրանտ Բագրատյանը պատասխանել է.
–Սերժ Սարգսյանը, երբ որ ես վարչապետ էի, 15 անգամ ինձ ասել է. «Որևէ մեկը երկիրն այս վիճակից չէր հանի»։ Նա ինձ մոտ նախարար է եղել։
Բագրատյանն ասլ է, որ ՀԱԿ–ը չի պատրաստվում աշխատատեղեր ստեղծել, այլ ստեղծելու է հնարավորություններ, որ քաղաքացին ինքը ստեղծի աշխատատեղ.
–Ձեռներեցների թիվը՝ արժեք ստեղծողների թիվը, գյուղացիներին չհաշված, այսօրվա 55 հազարից, որից 12 հազարն է մաքուր աշխատում, կդառնա 220 հազ., այսինքն՝ ընդհանուր գյուղացիների հետ միասին կունենանք 500 հազ. ձեռներեց։ Հստակ ժողովրդական կապիտալիզմի կոնցեպցիա է, հստակ քայլեր։
Բագրատյանը նաև հավելել է.
–Ես մեծամիտ չեմ ուզում երևալ, բայց Սերժ Սարգսյանի կառավարությունում՝ իրանից սկսած, չկա մեկը, որի գլխում կարող էր այսպիսի բան ծագել։ Եթե ունեն, թող մենք իրենց լսենք՝ միայն լոլոներ ենք լսում։
Նշելով, որ ՀԱԿ–ը չի պատրաստվում աշխատատեղեր ստեղծել, այլ ստեղծելու է հնարավորություններ, որ քաղաքացին ինքը ստեղծի աշխատատեղ, Բագրատյանն ասել է, որ 100 հազ. աշխատատեղ բացելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի խոստումները նույնպես չեն կատարվել։
Հրանտ Բագրատյանն ասել է, որ ՀԱԿ–ը խոստանում է այսօրվա 115 հազ. դրամ միջին աշխատավարձը հասցնել 245 հազ. դրամի՝ առանց սղաճի, այսօրվա նվազագույն աշխատավարձը՝ 32,5 հազ. դրամից՝ 145 հազ. դրամ։ ՀԱԿ–ը խոսք է տալիս նաև 99 հազ. դրամ կենսաթոշակ։

7or.am