Լրահոս

20.05.2009 20:44


«Նաիրիտի» մասին պարզաբանումներ է տվել Արմեն Մովսիսյանը

ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հստակ հարցադրումներ է արել կառավարությանը, թե ո՞րն է մայիսի 14-ին «Նաիրիտում» տեղի ունեցած խոշոր աղետի իրական պատճառը, ո՞վ է «Նաիրիտի» սեփականատերը, վերջին անգամ «Նաիրիտ» ձեռնարկության անվտանգության հետ կապված ի՞նչ աշխատանքներ են իրականացվել։

Պատգամավորի հարցին պատասխանել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։

-Հայաստանի երկու քիմիական հսկաները՝ «Քիմպրոմը» և «Նաիրիտը» բավականին երկար ժամանակ չէին աշխատում։ Կառավարությունը միջոցառումներ ձեռնարկեց, որպեսզի կարողանանք վեևրականգնել թե՛ «Նաիրիտի», թե՛ Վանաձորի Քիմպրոմի աշխատանքները։ Տնտեսական ճգնաժամից առաջ արդեն  բավականին մեծ ձեռքբերումներ կար երկու ընկերություններում։

 Արմեն Մովսիսյանը մանրամասնել է, թե ինչ պայմաններում և ինչ միջոցներով է աշխատում Վանաձորի Քիմպրոմը։

Պատգամավոր Դալլաքյանը նախարարի ուշադրությունը կրկին հրավիրել է «Նաիրիտի» հիմնախնդիրների վրա։

-Աղետն այնքան մեծ չէր իր տեխնիկական վիճակով, ինչքան նրա հետևանքներն էին, քանի որ 4 զոհ ունեցանք,-պատասխանել է Արմեն Մովսիսյանն ու շարունակել է խոսել «Քիմպրոմից»։

Այս խորագրի վերջին նյութերը