Լրահոս

17.04.2012 13:28


Ոստիկանությունը երկրից բացակայող, բայց ընտրացուցակներում առկա անձնանց ցուցակները չի տրամադրի

Ոստիկանությունը երկրից բացակայող, բայց ընտրացուցակներում առկա անձնանց ցուցակները չի տրամադրի

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ընտրությունների վերահսկողության միասնական շտաբի պահանջը կատարել չեն կարող և Հայաստանից բացակայող, բայց ընտրացուցակներում առկա անձնանց ցուցակները չեն տրամադրի, քանի որ ոստիկանությունից պահանջում են մի տեղեկատվություն, որին իրենք չեն տիրապետում:

Ոստիկանությունը վարում է միայն ՀՀ բնակիչների ռեգիստրը: Դուրս գնացող անձանց տվյալները ոստիկանությունը չունի և չի կարող տալ: Եթե անգամ տեսականորեն ենթադրենք, որ այդ տվյալները ունենք, իրավունք չունենք տալու,–ասել է նա:

Այս պահին ընտրողների թիվը 2 մլն 452 հազար է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը