Տիգրան Սարգսյանն ընդունել է Բելառուսի արտաքին գործերի նախարարինն
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Մարտինովին: Ողջունելով հյուրին Հայաստանում՝ վարչապետը նշել է. «Հայաստանի և Բելառուսի միջև պատմականորեն ձևավորվել են ջերմ, բարեկամական և քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններ, ինչի համար ուրախ ենք: Միաժամանակ, տնտեսական ոլորտում առկա է երկկողմ կապերի զարգացման և ընդլայնման մեծ ներուժ: Մենք պարտավոր ենք ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ տնտեսական փոխհարաբերությունների ամրապնդման համար»: Զրուցակիցները կարևորել են հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները, որի հաջորդ նիստը կայանալու է ընթացիկ տարվա աշնանը՝ Մինսկում: Այս համատեքստում, Տիգրան Սարգսյանը և Սերգեյ Մարտինովը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցությանն առնվչող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանում Հյուսիս-հարավ ավտոմայրուղու և ատոմային նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքներին բելառուսական կողմի հնարավոր ներգրավմանը, մեր երկրում հիմնված բելառուսական գյուղատնտեսական լիզինգային ընկերության գործունեությանը, ինչպես նաև գյուղտեխնիկայի հնարավոր մատակարարմանը: Կողմերը քննարկել են Երևանի ավտոբուսային պարկը և վերելակային տնտեսությունը բելառուսական ավտոբուսներով ու վերելակներով համալրելուն առնվչող հարցեր: Վարչապետ Սարգսյանը և Սերգեյ Մարտինովը հեռանկարային են համարվել ադամանդագործության, ատոմային էներգիայի և զբոսաշրջության բնագավառներում Հայաստանի և Բելառուսի միջև համագործակցությունը: Հանդիպման ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Բելառուսի ֆինանսների նախարարության միջև ստորագրվել է ոսկերչական ոլորտում համագործակցության հուշագիր: Այն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը և Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Մարտինովը:
Տիգրան Սարգսյանն ընդունել է Բելառուսի արտաքին գործերի նախարարինն
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Մարտինովին: Ողջունելով հյուրին Հայաստանում՝ վարչապետը նշել է. «Հայաստանի և Բելառուսի միջև պատմականորեն ձևավորվել են ջերմ, բարեկամական և քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններ, ինչի համար ուրախ ենք: Միաժամանակ, տնտեսական ոլորտում առկա է երկկողմ կապերի զարգացման և ընդլայնման մեծ ներուժ: Մենք պարտավոր ենք ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ տնտեսական փոխհարաբերությունների ամրապնդման համար»:
Զրուցակիցները կարևորել են հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները, որի հաջորդ նիստը կայանալու է ընթացիկ տարվա աշնանը՝ Մինսկում:
Այս համատեքստում, Տիգրան Սարգսյանը և Սերգեյ Մարտինովը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցությանն առնվչող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանում Հյուսիս-հարավ ավտոմայրուղու և ատոմային նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքներին բելառուսական կողմի հնարավոր ներգրավմանը, մեր երկրում հիմնված բելառուսական գյուղատնտեսական լիզինգային ընկերության գործունեությանը, ինչպես նաև գյուղտեխնիկայի հնարավոր մատակարարմանը:
Կողմերը քննարկել են Երևանի ավտոբուսային պարկը և վերելակային տնտեսությունը բելառուսական ավտոբուսներով ու վերելակներով համալրելուն առնվչող հարցեր: Վարչապետ Սարգսյանը և Սերգեյ Մարտինովը հեռանկարային են համարվել ադամանդագործության, ատոմային էներգիայի և զբոսաշրջության բնագավառներում Հայաստանի և Բելառուսի միջև համագործակցությունը:
Հանդիպման ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Բելառուսի ֆինանսների նախարարության միջև ստորագրվել է ոսկերչական ոլորտում համագործակցության հուշագիր: Այն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը և Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Մարտինովը: