Լրահոս

17.04.2012 16:39


Նորվեգացի հրաձիգը կկրկներ սպանդը

Նորվեգացի հրաձիգը կկրկներ սպանդը

Նորվեգացի հրաձիգ Անդերս Բրեյվիկը, ով 77 մարդ էր սպանել Ուտոյա կղզում, հայտարարել է, որ չի վախենում ողջ կյանքը բանտում անցկացնելուց և հանցագործությունը կկրկներ, եթե այդպիսի հնարավորություն ունենար։

Այսօր դատարանում, երբ խոսքը տրվել է մեղադրյալին, Բրեյվիկն ասել է, որ ցանկանում է կարդալ իր ելույթը թղթից, տեքստը ինքը պատրաստել է ամիսներ շարունակ բանտախցում։

«Ես չեմ վախենում ամբողջ կյանքս բանտում անցկացնելու հեռանկարից։ Ես ծնվել եմ «բանտում», որտեղ ես չեմ կարողանում ազատ արտահայտել իմ աշխարհայացքը»,–ասել է ահաբեկիչը։

Բրեյվիկի խոսքերով՝ ինքը ամեն ինչ նորից կկրկներ։

Բրեյվիկը գլուխ է գովացել, թե իրականացրել է «խորամանկ և ամենատեսարժան քաղաքական հարձակումը» Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։

Դատարանը Բրեյվիկին կլսի 5 օր շարունակ. ահաբեկիչը պետք է պատմի՝ ինչպես է նախապատրաստել և իրականացրել ահաբեկչությունները։

Այս խորագրի վերջին նյութերը