ՄԻՊ–ի առաջարկին այս պահին դեռևս չեն արձագանքել միայն «Օրինաց երկիր» և Հայաստանի Հանրապետական կուսակցությունները
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը շարունակում է հանդիպումները 2012թ Խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական շտաբերի ղեկավարների հետ:
Այսօր Պաշտպանը հանդիպել է «Միավորված հայեր» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների նախընտրական շտաբերի ղեկավարների հետ և քննարկել ընտրական գործընթացներում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խորհրդատվական և դիտորդական հնարավորությունները` առաջարկելով համագործակցություն նախընտրական, միջընտրական և հետընտրական շրջանում:
Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ խնդիրների, «Միավորված հայեր» կուսակցությունը մասնավորապես մատնանշեց նախընտրական շրջանում իշխանական ուժերի կողմից վարչական ռեսուրսի կիրառման դեպքերը, ինչպես նաև մասնավոր տարածքների սեփականատերերի շրջանում վախի մթնոլորտի գոյությունը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբի ղեկավարը հիմնականում բավարարված էր նախընտրական զարգացումներով և էական խնդիրներ չէր արձանագրել, բացի ընտրացուցակներում առկա որոշ անճշտություններից:
Պաշտպանի հետ հանդիպման առաջարկին այս պահին դեռևս չեն արձագանքել միայն «Օրինաց երկիր» և Հայաստանի Հանրապետական կուսակցությունները:
Պաշտպանի հաջորդ հանդիպումը կկայանա վաղը` Հայ Ազգային Կոնգրեսի նախընտրական շտաբի ղեկավարի հետ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ