Լրահոս

18.04.2012 09:09


«Բրյուսովցիներ» միությունը պահանջում է Աշոտյանի հրաժարականը

«Բրյուսովցիներ» միությունը պահանջում է Աշոտյանի հրաժարականը

«Բրյուսովցիներ» միությունը, որի մեջ ներգրավված են Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի մի խումբ ուսանողներ, շրջանավարտներ, նախկին ու ներկա դասախոսներ խիստ դատապարտում է այն բեմականացումը, որը ստեղծվել է բուհի ռեկտոր Սուրեն Զոլյանի շուրջ, միայն այն բանի համար, որ նա չի անդամակցել Հանրապետական կուսակցությանը:

Այս հայտարարությունը թելադրված չէ ռեկտորի կողմից: Նրա հրապարակավ հայտնել է, որ համաձայն չէ այն տեսակետների հետ, որոնք այստեղ առաջ են քաշված: «Բրյուսովցիներ» միությունը տեղի ունեցածը որակում է էժանագին խաղ նախընտրական շրջանում:                                                                                                                                                           

Հուսանք, իշխանությունները կարիք չունեն նման արջի ծառայությունների և դրանց հեղինակները կկրեն իրենց պատիժը: Իսկ մեր երկրին այսօր պետք են լավ մասնագետներ, որոնք չպետք է շրջապատված լինեն կուսակցական կապանքներով: Խելամտությունը պահանջում է, որ Աշոտյան-Զոլյան ընտրության մեջ իշխանությունները զոհաբերեն Աշոտյանին, այլ ոչ գիտությունների դոկտոր, Եվրախորհրդի փորձագետ Սուրեն Զոլյանին;

Պահանջում ենք նախագահից և վարչապետից անհապաղ հրաժարականի ուղղարկել նախարարին՝ չսպասելով ընտրություններին:

Տիգրան Հովսեփյան

«Բրյուսովցիներ» միության նախագահ, նախկին շրջանավարտ

Այս խորագրի վերջին նյութերը