Լրահոս

18.04.2012 09:50


Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ. առաջին խաղի արդյունքը

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ. առաջին խաղի արդյունքը

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում Մյունխենի «Ալյանս Արենա» մարզադաշտում «Բավարիան» հաղթել է Մադրիդի «Ռեալին»։

Հանդիպումը շատ լարված է եղել. այն սկսվել է «Բավարիայի» վտանգավոր գրոհով, սակայն հետո առավելություն է ստացել «Ռեալը»։ Մադրիդցիները չեն կարողացել գրավել մրցակցի դարպասը։ Սկսած 10–րդ րոպեից՝ դրության տերերը կրկին դարձել են  մյունխենցիները. խաղի 17–րդ րոպեին՝ անկյունայինի իրացումից հետո, «Բավարիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին գրավել է «Ռեալի» դարպասը։ Թիմերը հանգստի են գնացել 1։0 հաշվով։

Երկրորդ խաղակեսը մեկնարկել է նույն լարվածությամբ։ Խաղի 55–րդ րոպեին «Ռեալը» սրընթաց հակագրոհ է կազմակերպել, որը եզրափակել է Մեսութ Օզիլը՝ մոտ տարածությունից գրավելով «Բավարիայի» դարպասը և հավասարեցնելով խաղի հաշիվը։

Միայն խաղի վերջին րոպեին է «Բավարիային» հաջողվել խփել հաղթական գոլը։ Հանդիպման 90–րդ րոպեին «Բավարիան» գրոհ էր կազմակերպել խաղադաշտի աջ եզրով, որի շնորհիվ էլ Մարիո Գոմեսը կարողացել է «Բավարիային» հաղթանակ պարգևել։

Այս խորագրի վերջին նյութերը