Լրահոս

18.04.2012 00:05


Սուրեն Զոլյանը չի հեռանում և Արմեն Աշոտյանի հետ պատրաստ է հանդիպել դատարանում

Սուրեն Զոլյանը չի հեռանում և Արմեն Աշոտյանի հետ պատրաստ է հանդիպել դատարանում

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի՝ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի լիազորությունները դադարեցնելու 17.04.2012թ. թիվ 58-Ա1 հրամանին ԵՊԼՀ ռեկտորը պատասխան գրություն է պատրաստել:

«Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասով՝ ես պարտավոր եմ չկատարելու Ձեր, օրենսդրությանը հակասող 17.04.2012թ. թիվ 58-Ա1 հրամանը, ուստի ես շարունակում եմ պաշտոնավարել որպես ԵՊԼՀ ռեկտոր»,-ասված է գրության մեջ, որտեղ Զոլյանը Աշոտյանին հորդորել է ուշադիր կարդալ ՀՀ Սահմանադրության 5-րդ և 83.5-րդ հոդվածները, ինչպես նաև բուհական ոլորտը կարգավորող օրենքները՝ հետագա հակաօրինական քայլեր կատարելուց խուսափելու համար:

«Ձեր անհամաձայնության դեպքում կարող ենք վիճարկել այս գրությունը դատական կարգով»,–եզրափակել է Զոլյանը։

ԵՊԼՀ-ից տեղեկացնում են նաև, որ Զոլյանը ս.թ. ապրիլի 18-ից մինչև ապրիլի 20-ը ներառյալ կմասնակցի Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում կայանալիք «Բազմալեզվությունը հասարակությունում, աշխատաշուկան և քաղաքականությունը: Դասավանդման նոր մարտահրավերները բարձրագույն ուսումնական հաստատություններում» խորագրով գիտաժողովին և հանդես կգա «Հայաստանում լեզվաբանական կրթության հեռանկարները» զեկույցով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը