Լրահոս

18.04.2012 10:49


Բրյուսովի անվան համալսարանի ուսանողների ցույցը չկայացավ, փոխարենը տեղի կունենա Ս. Զոլյանի ասուլիսը

Բրյուսովի անվան համալսարանի ուսանողների ցույցը չկայացավ, փոխարենը տեղի կունենա Ս. Զոլյանի ասուլիսը

Այսօր՝ ժամը 9։30-ին, ԿԳՆ շենքի մոտ նախատեսված էր Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողների ցույցը՝ ի պաշտպանություն հեռացված ռեկտոր Սուրեն Զոլյանի։ Բողոքի գործողությունը, սակայն, չկայացավ։

Ըստ տեղեկությունների՝ նրանց արգելել են ցույց անել։
Քիչ առաջ բուհի մամլո ծառայությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ԵՊԼՀ ռեկտոր Ս. Զոլյանը հրավիրում է մամուլի ասուլիս, որը տեղի կունենա այսօր՝  ժամը 15:00-ին, ԵՊԼՀ նիստերի մեծ դահլիճում:
«Համալսարանը բազմաթիվ հարցումներ և արձագանքներ է ստանում 17.04.2012 ՀՀ ԿԳ նախարարի կողմից ստորագրված ԵՊԼՀ ռեկտոր Ս. Զոլյանի լիազորությունները դադարեցնելու 17.04.2012թ. թիվ 58-Ա1 հրամանի և ԵՊԼՀ ռեկտորի պատասխան գրության, ինչպես նաև առաջիկայում սպասվող իրադարձությունների վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը