Քաղաքական

18.04.2012 11:24


Րաֆֆին Հովհաննիսյանը հորդորել է քարոզարշավի շրջանակներում որևէ թթու խոսք չասել ՀՀԿ-ի հասցեին

Րաֆֆին Հովհաննիսյանը հորդորել է քարոզարշավի շրջանակներում որևէ թթու խոսք չասել ՀՀԿ-ի հասցեին

Երեկ «Ժառանգություն» կուսակցությունը, իր առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ,  «Ազատ դեմոկրատներից» գաղտնի, փակ նիստ է անցկացրել, որի ժամանակ պարոն Րաֆֆին իր ժառանգներին հորդորել է առաջիկա օրերին քարոզարշավի շրջանակներում որևէ կծու, թթու խոսք չասել ՀՀԿ-ի հասցեին, քանի որ խաղի կանոնները խախտելու դեպքում իրենք հնարավոր է` լուրջ խնդիրների առաջ կանգնեն. գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:

 Բայց սա դեռ ամենը չէ. Րաֆֆին իր թիմակիցներին հայրաբար բարի խորհուրդ է տվել, որ եթե իր կուսակիցները կարողանան ճիշտ և գրագետ տակտիկայով քարկոծել մյուս քաղաքական ուժերին՝ կոնկրետ թիրախներ չմատնանշելով, ապա, ամենայն հավանականությամբ, «Ժառանգությունը»խորհրդարանում ծանրակշիռ ներկայություն կունենա, գրում է թերթը։

Այս խորագրի վերջին նյութերը