Լրահոս

18.04.2012 22:19


Հոլիվուդյան աստղերը չեն մուծում հարկերը

Հոլիվուդյան աստղերը չեն մուծում հարկերը

Կալիֆորնիա նահանգի հարկային տեսչությունը հերթական անգամ որոշել է բացատրել բնակիչներին, թե ինչքան կարևոր է ճիշտ ժամանակին ու ամբողջությամբ մուծել բոլոր հարկերը: Այդ պատճառով մինչև հարկերի մուծման վերջնաժամկետը հրապարակել է 500 հայտնի մարդկանց անունների ցանկը, ովքեր չեն շտապում կատարել իրենց հարկային պարտավորությունները: Սև ցուցակում հայտնվել են հայտնի դերասաններ և երգիչները: Մասնավորապես, հարկային խնդիրներ ունի Պամելա Անդերսոնը, ում պարտքն արդեն հասել է 524 հազար 241 դոլարի, ինչի պատճառով Պամելան արդեն երկար ժամանակ գրանցված է հարկային մարմինների սև ցուցակում: Նույն ցուցակում հայտնվել է նաև հայտնի երգիչ Լայոնել Ռիչին, ով ունի 1,3 մլն դոլար պարտք։ Տեղական իշխանությունները սպառնում են բռնագրավել վերջինիս գույքն ու վաճառել դրա մի մասը: 

Այս խորագրի վերջին նյութերը