Այսօրվա ասուլիսին ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային հուշարձանների պահպանության գործակալության պետ Սերժիկ Առաքելյանը հայտնել է, որ Հայաստանում կա 245 առավել վտանգված հուշարձան։ «Ֆինանսական միջոցների տրամադրման դեպքում հնարավոր է իրականացնել դրանց մասնակի վերականգնումը։ Եթե որևէ մասնավոր ընկերություն կարող է օժանդակել որևէ հուշարձանի բարեկարգմանը, ապա Մշակույթի նախարարությունը պարտավորվում է իր մասնագետներին, ու նաև միջոցներ տրամադրել աշխատանքների իրականացման համար»,-ասել է նա՝ նշելով, թե աստիճանաբար կնվազի առավել վտանգված հուշարձանների քանակը, սակայն ճիշտ չի լինի ասել, թե խնդիրն ամբողջությամբ կլուծվի մեկ–երկու տարում։
Հայաստանում կա 245 առավել վտանգված հուշարձան

7or.am