Լրահոս

18.04.2012 13:18


Բարձր աշխատավարձով աշխատատեղերը թեղուտցուն չեն պատկանում(տեսանյութ)

Բարձր աշխատավարձով աշխատատեղերը թեղուտցուն չեն պատկանում(տեսանյութ)

Թեղուտի երեկվա միջադեպի հետ կապված  ներկաները պատմեցին, որ Vallex-ի անվտանգության աշխատակիցները ոչ միայն խմած  վիճակում ծեծկռտուք են սարքել Թեղուտում, այլև «օգնության» են կանչել Ալավերդուց կառատեիստների: 20 հոգին` ընդդեմ 6 հոգու: Արդյունքում երկու երիտասարդներ ստացել են  վնասվածքներ,և  ևս  մեկը ծանր ոտքի կոտրվածքներով հիվանդանոցում է: Հարուցվել է քրեական գործ:  Երեկ Թեղուտում լարված վիճակ էր, գյուղացիները փակել էին հանք տանող ճանապարհը և թույլ չէին տալիս "Vallex ՓԲԸ"  աշխատակիցներն մուտք գործել հանքի տարածք, մինչև որ մեղավորները կպատժվեն:

Հանքում ներկայումս աշատող թեղուտցին ստանում է 60-80 հազար դրամ աշխատավարձ, իսկ 300-350 հազար դրամ աշատավարձ կարող են ստանալ միայն կազմակերպության ծանոթ-բարեկամները: Թեղուտցի մի պապիկ ասաց. «Մենք մեր ապագան զոհել ենք, հանուն այսօրվա ներկայի, բայց այսօր էլ ինչպես տեսնում եք բարձր աշխատավարձով աշխատատեղերը թեղուտցուն չեն պատկանում»:

Տուժածի մայրը փաստում է. "Ասել են արագ եք քշել թոզ եք արել, թոզը մեզ խեղդում ա, երեկ անձրև չէր եկել, երեկ գայիք, կտեսնեիք: Ես էլ պատուհան չեմ բացում թոզի դարդից, կոկորդս խեխտվում ա, լվացք էլ չենք կարողանում փռել...»։  Թեղուտցին փաստում, որ այսօր իսկ հանքի  պայթեցումներից Թեղուտում շատ փոշոտ վիճակ է...Մնացած մանրամասները տեսանյությում:

 Թեհմինե Ենոքյան

http://www.youtube.com/watch?v=ut5e0yqx7QI&feature=youtu.be

Այս խորագրի վերջին նյութերը