Ապրիլի 18-ին նախարար Նալբանդյանն ընդունեց Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության տնօրեն Յուկիյա Ամանոյին (Yukiya Amano):
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս ԱԷՄԳ-ի հետ հարաբերությունների եւ համագործակցության զարգացմանը՝ այն դիտարկելով նաեւ որպես Հայաստանի էներգետիկ եւ միջուկային անվտանգության կարեւորագույն բաղադրիչ:
Նախարար Նալբանդյանը հիշատակեց նաեւ մարտ ամսին Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը Սեուլում միջուկային անվտանգության գագաթաժողովի աշխատանքներին, որը վերահաստատեց ԱԷՄԳ կենտրոնական դերը համաշխարհային միջուկային անվտանգության գործուն մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Յուկիյա Ամանոն նշեց, որ ԱԷՄԳ-ն կարեւորում է համագործակցությունը Հայաստանի հետ միջուկային անվտանգության բնագավառում եւ այն բավականին արդյունավետ որակեց:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի եւ ԱԷՄԳ-ի միջեւ համագործակցությանը՝ Մեծամորի ատոմակայանի, ինչպես նաեւ Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման, միջուկային անվտանգությանն առնչվող հարցերին: Այս ենթատեքստում Էդվարդ Նալբանդյանը նշեց նաեւ, որ Հայաստանը, հանդիսանալով միջուկային տեխնոլոգիայի տիրապետող երկիր, միացել է այդ բնագավառը կարգավորող մի շարք միջազգային իրավական փաստաթղթերի, ինչպես նաեւ միացել է ԵՄ նախաձեռնած միջուկային էլեկտրակայանների ռիսկերի գնահատման փորձարկումներին:
Էդվարդ Նալբանդյանն ու Յուկիյա Ամանոն մտքեր փոխանակեցին միջազգային մակարդակով ԱԷՄԳ-ի կողմից միջուկային անվտանգության ապահովմանն ուղղված քայլերին:
Նախարար Նալբանդյանն ընդունեց ԱԷՄԳ տնօրենին