Հակասություններ «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» միջև՞
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, թիվ 12 մեծամասնական ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Անահիտ Բախշյանը լրագրողների հարցին՝ «Ժառանգությունն» իր ստորագրությունը հետ կանչելո՞ւ է ընտրությունների վերահսկողության միասնական շտաբի ստեղծման մասին փաստաթղթի տակից, պատասխանել է.
–Որտե՞ղ է դրել, որ հանի։ «Ժառանգությունը» չի էլ մտել միասնական շտաբ։
Անահիտ Բախշյանը հայտարարել է, որ «Ժառանգությունը» չի մասնակցելու ընտրությունների վերահսկողության միասնական շտաբի աշխատանքներին.
–Վերջնական միասնական փաստաթղթի տակ չի ստորագրելու։

Սակայն այսօր՝ ընտրությունների վերահսկողության միասնական շտաբի նիստի սկզբին, ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հայտնել էր, որ ինքն անձամբ է խոսել «Ժառանգության» կենտրոնական շտաբի նախագահ Խաչատուր Քոքոբելյանի և «Ազատ դեմոկրատներից» Ալիկ Արզումանյանի հետ, ովքեր հավաստիացրել են, որ մասնակցելու են շտաբի աշխատանքներին։
7or.am