Լրահոս

18.04.2012 15:00


Հայտնաբերվել են հարկային դաշտից դուրս գործող 6 տնտեսվարող սուբյեկտներ

Հայտնաբերվել են հարկային դաշտից դուրս գործող 6 տնտեսվարող սուբյեկտներ

 Օրերս` Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության  վարչության 24-րդ բաժնի  աշխատակիցներն Արագածոտնի մարզում բացահայտել են ապօրինի  ձեռնարկատիրական գործունեության վեց դեպք:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Կարբի գյուղի բնակիչ Գուրգեն Նազարեթյանը և Աշտարակի բնակիչ Հակոբ Պողոսյանը զբաղվում են սառնարանային տնտեսությունում խնձորի պահեստավորման համար վարձավճարային ծառայությունների մատուցմամբ: Պարզվել է նաև, որ Աշտարակ քաղաքի բնակիչ Կարապետ Սիմոնյանն, առանց համապատասխան պետական գրանցման, զբաղվել է մետաղամշակման աշխատանքներով, իսկ նույն քաղաքի մեկ այլ բնակիչ Արտակ Ղալաչյանը Ներես Աշտարակեցու 3 հասցեում գտնվող շինությունը տրամադրել է բնակչությանը` միջոցառումներ իրականացնելու համար: Արագավան գյուղի բնակիչ Մանվել Հովհաննիսյանն առանց համապատասխան պետական գրանցման, զբաղվել է ավտոտեխսպասարկաման ծառայությունների մատուցմամբ: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ Աշտարակի բնակիչ Արա Ղուշչյանն իրականացնում  է առանց ակցիզային դրոշմանիշների ոգելից խմիչքի վաճառք:

Նշված փաստերի վերաբերյալ կազմվել են համապատասխան ակտեր, իսկ քաղաքացիները ենթարկվել են վարչական պատասխանատվության:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ  կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը