Լրահոս

18.04.2012 15:21


Դեսպան Ղազինյանը հանդիպել է ՄԹ Լորդերի պալատի խոսնակի հետ

Դեսպան Ղազինյանը հանդիպել է ՄԹ Լորդերի պալատի խոսնակի հետ

 Ապրիլի 17-ին Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը հանդիպել է Լորդերի պալատի խոսնակ բարոնուհի Ֆրանսիս Դ’Սուզանին (Frances D’Souza):

Լորդերի Պալատի խոսնակի հետ դեսպան Ղազինյանի առաջին պաշտոնական հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը ներկայացրեց հայ-բրիտանական հարաբերությունների պատմությունը եւ ներկա փուլը, ինչպես նաև ընդհանուր տեղեկություններ տվեց տկն. խոսնակին Հայաստանի, ԼՂ հակամարտության և տարածաշրջանային զարգացումների մասին:

Անդրադառնալով հայ-բրիտանական 20-ամյա հարաբերություններին՝ դեսպան Ղազինյանը նշեց, որ երկու երկրների հարաբերությունների զարգացման մեծ ներուժ կա և հույս հայտնեց, որ առաջիկայում կխթանվեն թե՛ քաղաքական երկխոսությունը, և թե՛ երկկողմ տնտեսական հարաբերությունները:

Խոսնակ Դ’Սուզան խոստացավ Լորդերի Պալատի և իր անձնական աջակցությունը հնարավորինս նպաստելու հայ-բրիտանական հարաբերությունների հետագա զարգացմանը:

Այս խորագրի վերջին նյութերը