Լրահոս

18.04.2012 16:00


Լյովա Խաչատրյան.«Ինչքան դպրոց սարքեցինք, երեխաները պակասեցին»

Լյովա Խաչատրյան.«Ինչքան դպրոց սարքեցինք, երեխաները պակասեցին»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ թիվ 12 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված ԲՀԿ–ի պատգամավորի թեկնածու Լյովա Խաչատրյանը կարևորել է համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը.

–Ինչքան ճանապարհ սարքեցինք, այնքան քիչ դրանցով մեքենա է գնում–գալիս, ինչքան դպրոց սարքեցինք, երեխաները պակասեցին։ Մի ոլորտ վերցնել և փորձել այն ոտքի կանգնեցնել հնարավոր չէ. համակարգային փոփոխություններ են պետք։

Խոսելով կոալիցիայի աշխատանքի մասին՝ Լյովա Խաչատրյանն ասել է.

–Ես հայտնում եմ իմ կարծիքը, որովհետև ես կուսակցական եմ ընդամենը մեկ ամիս։ «Բարգավաճ Հայաստանը» տնտեսական քաղաքականության ռազմավարությունը չի մշակել. մշակել է իշխող, մեծամասնություն ունեցող կուսակցությունը։ Մենք բազմիցս ականատես ենք եղել, թե ինչպես են բոյկոտում քվեարկությունը «Բարգավաճ Հայաստանը», «Ժառանգությունը», բայց օրենքները, միևնույն է, անցնում էին։ Տնտեսական քաղաքականության հիմքը մշակելու համար պետք է մեծամասնություն ունենալ։

Լյովա Խաչատրյանը, պատասխանելով լրագրողների հարցին՝ ինչու «Բարգավաճ Հայաստանը» չէր միջամտում տնտեսական քաղաքականությանը և շարունակում էր մնալ Կառավարության անդամ, ասել է, որ ԲՀԿ–ի՝ Կառավարության անդամները կատարել են քաղաքական մեծամասնության՝ ՀՀԿ–ի մշակած տնտեսական ռազմավարությունը, բայց դուրս եկավ, որ դա սխալ էր.

–Նրանք իրենց աշխատանքում չեն թերացել, իրենց աշխատանքը նորմալ կատարել են, բայց արդյունքը եղավ հակառակը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը