Լրահոս

18.04.2012 16:01


«Վալլեքս». «...ոգելից խմիչքների կամ որևէ այլ հոգեմետ նյութի ազդեցության տակ չեն եղել»

«Վալլեքս». «...ոգելից խմիչքների կամ որևէ այլ հոգեմետ նյութի ազդեցության տակ չեն եղել»

«Վալլեքս» խմբի ընկերությունների տեղեկատվության բաժնի հաղորդագրությունը.

«Ոստիկանության Թումանյանի բաժնում նախապատրաստվող նյութերի շրջանակներում՝ «Վալլեքս» խմբի ընկերությունների՝ միջադեպի հետ առնչություն ունեցող աշխատակիցներից վերցվել են արյան համապատասխան փորձանմուշներ, որոնց լաբորատոր հետազոտության արդյունքում հաստատվել է, որ նրանք միջադեպի ժամանակ ոգելից խմիչքների կամ որևէ այլ հոգեմետ նյութի ազդեցության տակ չեն եղել: «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության աշխատակից Սամվել Դավթյանը չի խուսափել իրավապահ մարմիններից, միջադեպից անմիջապես հետո ներկայացել է ոստիկանություն, նրա նկատմամբ կատարվել են և ներկայումս կատարվում են դատավարական գործողություններ: Բոլոր շահագրգիռ անձանց ևս մեկ անգամ հորդորում ենք՝ մինչև իրավապահ մարմինների կողմից միջադեպի հանգամանքների պարզաբանման հետ կապված դատավարական գործողությունների ավարտը ձեռնպահ մնալ միջադեպի հանգամանքների և հետևանքների վերաբերյալ շտապողական գնահատականներից»։

Այս խորագրի վերջին նյութերը