Լրահոս

18.04.2012 17:50


Բոյկոտենք կեղծ «Գելափին»

Բոյկոտենք կեղծ «Գելափին»

Հայտնի է դարձել, որ Հայաստանում վերջին շրջանում ակտիվ գործունեություն ծավալող, այսպես կոչված, “Գելափ” ընկերությունն իրականում որեւէ կապ չունի աշխարհահռչակ “Գելափի” հետ: Այսպես, իրական “Գելափը” կոչվում է հենց “Gallup”, եւ ոչ թե “Gallup International Association”, ինչպես ներկայանում է Հայաստանում գործող խումբը: “Գելափի” անունն օգտագործող կազմակերպությունը ընկերություն չէ, այլ ասոցիացիա է կամ ցանց, որի անդամ են տարբեր երկրներում գործող եւ մարքեթինգային հետազոտություններ իրականացնող ընկերություններ: Վերջիններիս անունները, հիմնականում Gallup բառը չի էլ կրում: Իսկ Հայաստանում կեղծ “Գելափի” ցանցի անդամ է Հայաստանի մարքեթինգային ասոցիացիան: Հատկանշական է, որ իրական “Գելափը” բազմաթիվ անգամ դատական հայց է ներկայացրել կեղծ “Գելափի” դեմ` պահանջելով չօգտագործել իր անվանումը: Իրական “Գելափին” հաջողվել է հասնել նրան, որ հիմա կեղծ “Գելափը” կոչվում է WIN` World Independent Network of Market Research: Միաժամանակ բազմաթիվ երկրներում դատարանի պահանջով, կեղծ “Գելափի” անդամները պարտավոր են ցանկացած հրատարակության տակ նշել, որ իրանք կապ չունեն “Gallup”-ի հետ: Ակնհայտ է, որ Հայաստանում գործունեություն ծավալող խումբը ոչ այլ ինչ է, եթե ոչ հայաստանյան ծագում ունեցող մի խումբ, որի նպատակն է պարարտ հող ստեղծել ընտրակեղծիքների համար` օգտագործելով հեղինակավոր կազմակերպության անունը: Հատկանշական է նաև, որ կեղծ “Գելափը” իր նախընտրական  հարցումները անց  է կացնում “Արմենիա” և “Արմնյուզ” հեռուստաընկերությունների պատվերով:

1.Բոլոր լրատվամիջոցներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ կեղծ “Գելափի” ուսումնասիրությունների հրապարակումից: Հակառակ դեպքում լրատվամիջոցները պարզապես իրենց ներդրումը կունենան ընտրակեղծիքների գործում եւ կկանգնեն ընտրակեղծարարների կողքին:

2.Կոչ ենք անում հրապարակել “Արմենիա” և “Արմնյուզ” հեռուստաընկերությունների հիմնական սեփականատերերի / կամ սեփականատիրոջ/ անունները:

“Տապան” անկախ փորձագետների ասոցիացիա

 

Այս խորագրի վերջին նյութերը