Լրահոս

19.04.2012 09:45


Ցեղասպանությունը ժխտողական քաղաքականության ծիրում. բարոյական սահմանափակումներից մինչև հոգեբանական բարդույթներ

Ցեղասպանությունը ժխտողական քաղաքականության ծիրում.  բարոյական սահմանափակումներից մինչև հոգեբանական բարդույթներ

 Սուտը չի կրկնվում, ամեն անգամ ներկայանում է նորովի և, ի վերջո, վերածվելով անհեթեթության, դառնում` հանցագործի բնավորության գիծ: Սուտը պատասխանատվությունից խուսափելու վատ տարբերակ է, անհուսալի միջոց: Հանցագործության հետևանքների չգիտակցումը, դիտավորյալ և շարունակական ժխտումը հոգեբանական բարդույթի ձևավորման նախադրյալներ են ստեղծում, որոնք հետագայում ագրեսիայի բացահայտ արտահայտման հիմքեր են հանդիսանում: Ոճիրը կրկնակի հանցանք է դառնում, երբ հանցագործը ժխտում է այն` ցինիզմի և բարոյականության բոլոր սահմաններն անցնելով: Անպատժելիությունը հանցագործության կրկնման հավանականությունն է մեծացնում: Հանցագործությունների ու մարդասպանությունների հնարավոր և անհնար բոլոր տեսակներում Ցեղասպանությունը ժողովուրդների դեմ ուղղված մեծագույն հանցանք է, որը տասնամյակներ, դարեր անց էլ անկարող է շրջանցել արդարադատությանը:

Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականության առանցքային, ռազմավարական հենակետը Ժխտողականությունն է: Արևմտյան Հայաստանի հայերի սպանդը` Հայոց ցեղասպանությունը, ժխտեցին և´ հանցագործները, և´ նրանց զավակները, այսօր ժխտում են նրանց թոռներն ու ծոռները, չի բացառվում, որ այն ժխտեն և վաղը, քանի որ «Ժխտողականություն» ժառանգական ախտավարակը ակտիվորեն տարածվում է հասարակության բոլոր շերտերում…:

Պետական ենթակառուցվածքում իշխանությունը հասարակության արտացոլանքն է, Ցեղասպանության հարցում նրանք համակարծիք են, ուստի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման ամեն մի դրսևորում հավասարակշռությունից հանում է թե´ մեկին, թե´ մյուսին: Շնորհիվ թուրքական ագրեսիվության և երկչոտ հասարա-քաղաքական մտքի միջազգային հանրության լեզվամտածողության քաղաքական բառապաշարում գործածության մեջ է դրվել «Ժխտողական քաղաքականություն» եզրույթը: Տասնամյակներ շարունակ «ժխտողականություն» ժառանգական ախտով տառապող թուրք հասարակության ստվար հատվածի մոտ Ապրիլի 24-ի նախաշեմին հուզական պոռթկումների բարձր ցուցանիշեր են արձանագրվում: Այսօր` Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի նախաշեմին, էլ ավելի է բորբոքվում թուրքերի հիվանդագին երևակայությունը. ամենուր սկսում են ակտիվացնել հայկական դավադրության որոնումները, դրսևորում են զազրելի վարքագիծ, թողնում` խեղկատակի տպավորություն: «Ցեղասպանություն»  բառ-երևույթի դիտավորյալ, ծրագրավորված մերժումը, խեղաթյուրումը, զուտ բնազդական ընկալման արդյունքում, խորանում և արմատավորվում է թուրք հասարակության շրջանում, ինչը տանում է հոգեկան շեղման. ամեն անգամ, երբ միջազգային իրավական կամ քաղաքական որևէ հարթակում քննվում է Հայոց ցեղասպանության հարցը և այն սովորականից բարձր արձագանք է գտնում միջազգային հանրության շրջանում` թուրք հասարակությունն ապրում է հոգեբանական հերթական ցնցումը: Հիվանդագին երևակայությունը դառնում է բնավորության բնորոշ գիծ…

Մարդասպանները սովորաբար կասկածամիտ, նյարդային մարդիկ են, իսկ մարդասիրությունն ու բարոյական արժեքները հեռու են նրանց պատկերացումներից: Ժամանակի ընթացքում նրանք դառնում են վախկոտ, ձեռք են բերում բարդույթներ` տվյալ դեպքում` հայից. մեկ հայն անգամ «սպառնալիք է» թուրք հասարակության համար: Սա հիվանդ‎ երևակայության, ավելի հստակ` զառանցանքի արդյունք է: Ցեղասպանների չորրորդ սերունդն էլ զերծ չէ ժառանգական այս հիվանդությունից: Այս տեսակ գենետիկ ախտով տառապող հասարակությունը անկարող է ծնունդ տալ քաղաքակիրթ, գիտակ, բարեկիրթ սերնդի: Սահմանափակվում է ցեղասպան մարդկանց բարոյական հասունացման հնարավորությունները: Հանցագործները, որպես ինքնահավան, ինքնագոհ մարդիկ, առհասարակ չեն զարգանում…:

Հայոց պատմության խեղաթյուրումը, հազարամյա մշակութային արժեքների յուրացումն ու հակահայ քարոզչությունը Թուրքիայի կողմից սովորական երևույթ է դարձել (այսօր դրանից անմասն չէ և Ադրբեջանը): Ֆ‎իլմերում, բեմադրություններում, գրականության մեջ, ‎քարտեզներում Հայաստանը շատ անգամ բացակայում է, հաճախ ներկայացվում է աղավաղված, իրականությանը չհամապատասխանող պատմություն: Քաղաքակիրթ Եվրոպայի գիրկն ամեն կերպ նետվելու փորձեր անող Թուրքիայում բազմամարդ հավաքները վերածվում են ռասիզմի և ատելության քարոզչության շոուների, իսկ համաժողովներն ու գիտաժողովները` կեղտոտ, նողկալի ներկայացումների` խորթ բանական ընկալմանը: Սովորաբար, անմտորեն բարձր ինքնագնահատականը, որպես կանոն` կամ տգիտության արդյունք է, կամ ավելի խորը նստած թերարժեքության բարդույթ: Թերարժեքության բարդույթով հանդերձ, չունենալով գիտական, մշակութային, գրական ոչ մի նշանակալի նվաճում, թուրքերն իրենք իրենց պատմական մեծ առաքելություն են վերագրում ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհում: <> հիմքում ընկած է այս ռազմավարությունը:

Ինչ ասել է հանցագործի հոգեբանություն. չընդունել կատարած հանցանքը, հետևողականորեն մերժել, ստեր հորինել, երևակայական սցենարներ մշակել, միաժամանակ, առիթն օգտագործել տուժողի վրա հարձակվելու, սպառնալու…: Երբ բռնության պաշտամունքը համադրվում է չարագործության արդարացման հետ, հայերի նկատմամբ ատելությունը համատարած բնույթ է ստանում թուրքական հասարակությունում, վերջինս փոխանակ զղջալու, խոստովանելու, անթաքույց ցինիզմով հպարտանում է կատարվածով, <> մարդասպաններին և շարունակում նույն ոգով սերունդներ դաստիարակել: Այստեղ <> հետ ասոցացվում է <>: Եվ քանի որ թուրքական հասարակության մեջ մարդասպանի հոգեբանությունն ընդհանուր է, ուստի, չարագործությամբ հպարտանալը նույնպես ընդհանուր է դառնում ինչպես հասարակության, այնպես էլ վերնախավի համար:

Կույր ատելությամբ սխալ հաշվարկ էր, թե Հրանտ Դինքի սպանությունով ևս մեկ դար կլռեցնեին Թուրքիայում հազիվ լսելի դարձած Հայոց ցեղասպանության «արդարության կանչը»: Դարասկզբի փորձն ու օրինակն ունենալով, ներքին համոզմունք ունեին` այս անգամ էլ կհաջողեին, սակայն «բախտն ամեն անգամ չէ որ ժպտում է»: Հրանտ Դինքի սպանությունով Թուրքիայում «լուսավորչության դարաշրջանի» սկիզբ դրվեց. մարդու իրավունքների պաշտպանի անաչառ կեցվածք, ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության պահանջ` Սահմանադրության վերանայման առաջարկ, հայապատկան բռնագրավված գույքի պահանջ, «Ցեղասպանություն» բառի արտաբերում, երևույթը հասկանալու, արմատները բացահայտելու փորձեր, Ցեղասպանության իրողության հետ ինքնակամ առերեսում, Թուրքիայում Հայոց ցեղասպանության իրողությունը հաստատող վավերագրերի թուրքերեն հրատարակումներ, Ծիծեռնակաբեր‎դի Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողի առաջ խոնարհվող թուրքեր…:

<> վերահաստատեց ազատության անօտարելի իրավունքը: Անկարելի է կանգնեցնել ինքնաբացահայտման գործընթացը Թուրքիայում. ինքնության վերականգման փորձերը դատապարտված են անկանխատեսելի հետևանքների. ողջ գիտակցական կյանքը ապրելով թուրք, ունենալով թյուրքական դաստիարակություն, լինելով պանթյուրքիզմի ջատագով, գերազանց տիրապետելով ժխտողականության և հայատյացության <>, հանկարծ բացահայտում է իր <> լինելը…: Եվ այս ամենն ի հակակշիռ թուրքական ժխտողական քաղաքականության:

Հակաքարոզչությունը բումերանգի պես հակադարձվել, իր արտահայտումն է գտել կասկածամտության մեջ. եղե՞լ է Ցեղասպանություն, թե՞ չի եղել, ո՞վ է ինքը` թո՞ւրք, թե՞ <.: Թուրքը, որտեղ էլ լինի` Թուրքիայում, նրա սահմաններից դուրս, կանգնած է այս հարցադրումների առաջ և հոգեկան այս տվայտանքներին դատապարտված կմնա այնքան ժամանակ, քանի դեռ չի առերեսվել սեփական անցյալին…. Այնուամենայնիվ, հասարակության մի նոսր հատված պատրաստակամ է ընդունել <> մարտահրավերը, դիմակայել` հետևանքներին, իսկ դրանք ամենուրեք են. Թուրքական բանտի ճաղավանդակներն այսօր այլևս սպառնալիք ու սարսափելի չեն. ինքնաարտահայտման, ազատամտության «մկրտությունը» Թուրքիայի քաղաքացին, նախ և առաջ, ստանում է բանտում, ինչը դարձել է սովորական և հանդուրժելի:

Թուրքերը երբեք այսքան մոտ չեն եղել իրականությանը: Եվ միմիայն այդ իրականության խորը ընկալումը կարող է փրկել թուրք հասարակությանը, այլապես ատելության ոխով դաստիարակվող մատաղ սերունդը` ժառանգական ախտով, հիվանդ երևակայությամբ` ապագայի նոր մարդասպան - ցեղասպան կմեծանա: Հիվանդ է հասարակությունը, հիվանդ է և երկիրը…

Արդարությունն ամենքից շատ և ամենից առաջ Թուրքիային է պետք. այս է փրկության միակ միջոցը, որին դեռևս տասնամյակներ առաջ անդրադարձել է Պարույր Սևակը. «Թո՜ղ որ համեցող, բայց չանհամացող արդարությունը ամենից առաջ հասնի ամենքի՜ն, մեզ` միայն վերջո՜ւմ…»:

Ջեմմա Բաղդադյան

«Ուխտ Արարատի» ամսագրի փոխխմբագիր

Այս խորագրի վերջին նյութերը