Քաղաքական

19.04.2012 10:44


Ստյոպա Սաֆարյանը լծվել է Գոհար Վեզիրյանին վիրավորելու գործին, ստացել պատասխանը

Ստյոպա Սաֆարյանը լծվել է Գոհար Վեզիրյանին վիրավորելու գործին, ստացել պատասխանը

Երեկ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի հետ տեղի ունեցած բանավեճի ժամանակ թիվ 12 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի լրագրող Գոհար Վեզիրյանը հայտարարել էր, որ «Ժառանգությունը» գնում է ՕԵԿ-ի ճանապարհով, քանի որ որպես ընդդիմադիր Արթուր Բաղդասարյանն էլ մտավ քաղաքականություն, բայց ի վերջո սատարեց Սերժ Սարգսյանին։

Այս հայտարարությունը հունից հանել է «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանին, որ ֆեյսբուքյան իր էջում անցել է Գոհար Վեզիրյանի հասցեին վիրավորանքներ հնչեցնելու գործին։

«ՉԻ կոչվող թերթոնում ու լրատվական դաշտում մեր դեմ երկար տարիներ պատվեր կատարելուց հետո, ինչպես նկատելի է, սույն օրիորդախառն տիկինը մուտք է գործել քաղաքականություն և արդեն պատվեր է կատարում այդ դաշտում: ՀԱԿ-ը հավանաբար կասի, թե նա իր հետ կապ չունի, ինչպես և կապ չունի «Lurer.com»-ը, որտեղ սույն անձնավորությունը, իմ տեղեկություններով, իր աշխատանքը համատեղում է ՉԻ-ին «թղթակցելու» հետ, բայց ինչպես նկատելի է` նաև քաղաքականության մեջ այլ «հնագույն» մասնագիտության հետ: Միգուցե ընթերցողներից ոմանք ինձ մեղադրեն էթիկայի շրջանակները անցնելու համար, բայց արդեն բավական է հանդուրժել նմաններին: Եթե նախկինում լրագրող էր և շատ չէինք անդադառնում, արդեն «քաղաքական գործիչի հայտ է» ներկայացրել, և հիմա վաստակել է արժանվույնս պատասխան ստանալու իրավունքը: Իսկ թե ինչ խնդիր է լուծում նա այն ընտրատարածքում, որտեղ Անահիտ Բախշյանն է, դեռ կանդրադառնանք: Արդեն առիթ ունեցել եմ գրել Լևոն Տեր-Պետրոսյանի զարմիկի ու Մհեր Սեդրակյանի հանդիպման և «պայմանավորվածությունների» մասին, որոնք չհերքվեցին ոչ մի կողմից /ավելին` մի կողմը պատմեց ամբողջությամբ, մյուս կողմը հաստատեց այն մի մասը` չանդրադառնալով մյուս հատվածին/: Իսկ ՀԱԿ-ԲՀԿ համատեղ այս մի «նախագծի» մասին դեռ խոսելու առիթ կլինի: Մի խելքին աշեցեք: Երևի թե գիտի` տեղյակ չենք, թե ով է մուծել նման ինքնառաջադրվածների նախընտրական գրավն ու ով է ֆինանսավորում կամպանիան....., այդ թվում` «Ժառանգության» ու նրա թեկնածուների դեմ»,–գրել է Ստյոպա Սաֆարյանը։

Նրա այս գրառումը քննադատական արձագանք է ստացել.

«Հալածյալի կերպար ընդունած «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները ասելիք չունենալու պատճառով իրենց գործունեությանն ուղղված քննադատությանն ու գնահատականներին արձագանքում են մարդկանց անձնական վիրավորանքներ հասցնելով։ Ավելիին չեն ձգում։ Ասելիք ունեք` քաղաքական դաշտում ասեք, ստատուսների տեսքով մարդկանց անձնական վիրավորանք հասցնելը մի՞թե հարիր է քաղաքական գործիչ կոչվելու հայտ ներկայացրած մարդկանց»։

Ի պատասխան` Ստյոպա Սաֆարյանը շարունակել է Վեզիրյանին ուղղված վիրավորանքների շարքը և ավելացրել.

«Քաղաքական գնահատական տալիս են քաղաքական մարդուն կամ ուժին: Խուլիգաններին ու խուլիգանկաներին քաղաքական գնահատական չեն տալիս: Միայն թե չասես, թե նա սուրբ է: Սրբի հոդվածները պատմության մեջ վավերագրված են, վարքագիծն ել ԱԺ-ում` մեր աչքի առջև»:

Այսքանով քննարկումը չի ավարտվել։ Դրան միացել են նաև որոշ ֆեյսբուքցիներ ու Ստյոպա Սաֆարյանին ցիվիլության կոչ արել և ուշադրություն հրավիրել հենց «Ժառանգության» գործելաոճի վրա։ Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը.

«Ժառանգությունը փչանալուց հետո սարսափելի է բուրում»:

«Գոհար ջան, շնորհակալություն Սերժի ժառանգությունը բացահայտելու համար.... իսկ հաճախորդների բարձրացրած վայնասունը հասկանալի է»:

«Տեսնես գոնե կարգին փողով են ծախվել, թե էլի զրոների բազար ա լինելու...»։

«Տեսնես գոնե իրենք գիտեն ինչ են՝ ձուկ, թե՞ միս։ Ու միայն կողմնորոշվելուց հետո թող կեղտ շպրտեն լրագրողի վրա...»։

«Իսկ Րաֆֆիի աղջիկ վախտվա ռեյտինգով որպես դատարկ վագոն պառլամենտ խուժելը դեռ քաղաքական գործիչ կոչվելու հիմքեր չի տալիս Ստյոպիկին...»։

«Ու Ստյոպա Սաֆարյանը պիտի հազար քիսաչի վարձի, մի լաաաավ մաքրվի անցյալի ու ներկայի կեղտից, նոր իրեն իրավունք վերապահի լրագրողի աշխատանքը լավ ու վատ անել...»։

«Ու ինչն ա Ստյոպիկի վրդովմունքի ողջ զավեշտը` չես հասկանում, հիմա ի պաշտպանություն ընդդիմության, Գոհարի առաջադրման, թե՞ կուսակցության չեղած «հեղինակության» հետ կապված է վայնասուն բարձրացրել։ Եվ ինչից ա կատաղել Ստյոպա Սաֆարյանը` ճշմարտությունի՞ց։ Իսկ ով չգիտի, որ այո, «Ժառանգությունը» ծախված ու անհեթեթ կուսակցություն է....»։

«Ժողովուրդ, կարող է մեկն ինձ բացատրել` ի՞նչ է նշանակում, թե Ժառանգությանը օպտըմ կիլոյով են առել, լավ տակ կտան. իրենց առաջնորդից կաշին ու ոսկորն ա մնացել, իսկ մնացածն էլ պլենդուզից բարձր չեն։

«Զարմանում եմ նախագահի վրա, որ արդեն ֆայլաբազարից ա առևտուր անում... ասա այ մարդ, քաղաքական սեքնդհենդն ինչի՞դ ա պետք»։

«Գրդոն ա արել... Այ, թե որն ա գրդոնը, քաղաքական գրդոնը.... Ու հիմա եկել, գրդոնից են խոսում գրդոնի ապրանք ու նյութ դարձածները...»։

«Կա ականներ հավաքելու և ականներ պայթեցնելու ժամանակ»:

«Ծախված եք, ծախված»։

«Ժառանգությունը ծախված է, ապագա ախք–իկ»։

«Երբ հոտը հետ են տալիս, խուրդեքն ընկնում են առաջ: Փոխվել եք արդեն, մնում է հավատաք...և ՀՀԿ-ին հարսնություն անեք... Ինչպես հայտնի ֆիլմում ա ասված՝ սկզբում հաճախորդը կգոռա, քացի-քացի կանի, բայց այդպիսին է օրինաց ճանապարհը...Ստյոպա Սաֆարյան, լրագրողներին հանգիստ թողեք՝ նրանց մասնագիտական պարտավորությունն է հասարակությանը ներկայացնել նաև իրենց ժառանգությունը իշխանությանը կտակածներին.. մենք ընդամենը վավերագրում ենք, որ ևս մի կուսակցություն անցավ պատմության գիրկը... Իսկ անվանարկումներին չեմ պատասխանում, հաշվի առնելով, որ կախված հանգուցյալի տանը պարանից չեն խոսում...»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը