ԱՄՆ Գաղտնի ծառայության երեք գործակալ հրաժարական կտան Կոլումբիայում տեղի ունեցած միջադեպի պատճառով
ԱՄՆ Գաղտնի ծառայության՝ մարմնավաճառուհիների հետ կապի մեջ մեղադրվող 11 գործակալներից երեքը հրաժարական են տալիս։ Ինչպես հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, ապրիլի 18–ին այսպիսի հայտարարություն է արել Գաղտնի ժառայության ղեկավարը։
Գործակալներից մեկը, ով ըստ տարածած հայտարարության` ղեկավար պաշտոն է զբաղեցրել, անցել է թոշակի։ Երկրորդ գործակալը, ով «ղեկավար պաշտոն չի զբաղեցրել»՝ հեռացվել է աշխատանքից, իսկ երրորդը ինքն է հրաժարական տվել։ Այս երեք գործակալների անունները Գաղտնի ծառայությունը չի հայտնել։ Հայտնի չէ նաև, թե երբ այդ անձինք կլքեն Գաղտնի ծառայությունը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ գաղտնի ծառայության 11 գործակալներ, ովքեր պետք է ապահովեին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անվտանգությունը Կոլումբիա այցի ընթացքում, մարմնավաճառուհիների էին հրավիրել հյուրանոց։ Երբ միջադեպի մասին հայտնի է դարձել, սկանդալի մասնակից բոլոր գործակալները հետ են կանչվել ԱՄՆ, Գաղտնի ծառայությունն էլ հետաքննություն է սկսել։