ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարն առաջարկել է 300 դիտորդ գործուղել Սիրիա
ՄԱԿ–ի գլխավոր Քարտուղար Բան Կի Մուննն առաջարկել է 3 ամիս ժամկետով Սիրիա ուղարկել 300 դիտորդի: Այս մասին հայտնում է «Ֆրանս–Պրեսս» գործակալությունը։ Համապատասխան առաջարկ է պարունակում Բան Կի Մունի հաշվետվությունը, որը ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը այսօր՝ ապրիլի 19–ին, պետք է ներկայացնի ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդին։
Սիրիա դիտորդական առաքելություն գործուղելու մասին Անվտանգության խարհրդի որոշման նախագիծը, ինչպես սպասվում է, պատրաստ կլինի մինչև ապրիլի վերջը։
Փաստաթղթում նաև նշվում է, որ Սիրիայի իշխանությունները ամբողջությամբ չեն կատարել այն պարտավորությունները, որոնք իրենք ստանձնել էին` ընդունելով ՄԱԿ–ի և ԱՊԼ–ի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանի առաջարկած խաղաղ կարգավորման ծրագիրը։ Սիրիայի իշխանությունները մինչև այսօր չեն ավարտել զինվորական ստորաբաժանումների տարհանումը բնակավայրերից։ Հիշեցնենք, որ ըստ Անանի ներկայացված ծրագրի` բանակային ստորաբաժանումները պետք է բնակավայրերից դուրս բերվեին մինչև ապրիլի 10–ը։