Մեկնարկում են հայ գրատպության 500-ամյակին նվիրված տոնական միջոցառումները
Մեկնարկում են «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք-2012» և հայ գրատպության 500-ամյակին նվիրված տոնական միջոցառումները: Ապրիլի 22-ին Հայաստանի ազգային գրադարանի Թամանյանական մասնաշենքում, կհյուրընկալվեն աշխարհի տարբեր երկրներից ժամանած Ազգային գրադարանների տնօրեններ, պատասխանատուներ, մտավորականներ, գրողներ: Ապրիլի 22-ին, առավոտից, ՀԱԳ շրջիկ գրադարանը (Բիբլիոբուս) կներկայացնի ՀՀ մարզերին նվիրված գրքերի ցուցադրություն, տեղի կունենա նաև «Նվիրիր գիրք» ակցիան: Հաջորդ օրը` ապրիլի 23-ին, ժամը 13.30-ին, ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի պատասխանատու պարոն Դեյվիդ Մաուն Ազգային գրադարանում հանդես կգա «Կոնգրեսի գրադարանը» թեմայով դասախոսությամբ:
Մեկնարկում են հայ գրատպության 500-ամյակին նվիրված տոնական միջոցառումները
Մեկնարկում են «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք-2012» և հայ գրատպության 500-ամյակին նվիրված տոնական միջոցառումները: Ապրիլի 22-ին Հայաստանի ազգային գրադարանի Թամանյանական մասնաշենքում, կհյուրընկալվեն աշխարհի տարբեր երկրներից ժամանած Ազգային գրադարանների տնօրեններ, պատասխանատուներ, մտավորականներ, գրողներ:
Ապրիլի 22-ին, առավոտից, ՀԱԳ շրջիկ գրադարանը (Բիբլիոբուս) կներկայացնի ՀՀ մարզերին նվիրված գրքերի ցուցադրություն, տեղի կունենա նաև «Նվիրիր գիրք» ակցիան: Հաջորդ օրը` ապրիլի 23-ին, ժամը 13.30-ին, ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի պատասխանատու պարոն Դեյվիդ Մաուն Ազգային գրադարանում հանդես կգա «Կոնգրեսի գրադարանը» թեմայով դասախոսությամբ: