Քաղաքական

19.04.2012 11:35


Գագիկ Ծառուկյան. «Ոչ մեկը իրավունք չունի իմ թիմակցին նեղացնելու»

Գագիկ Ծառուկյան. «Ոչ մեկը իրավունք չունի իմ թիմակցին նեղացնելու»

Շիրակի մարզում տեղի ունեցած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական հանդիպման ժամանակ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է օրինակ սպասարկման որոշ ոլորտների հաստատագրված հարկերին և ասել.

«Եթե այսօր տաքսիստների, փոքր ու միջին բիզնեսի, ասենք, վարսավիրանոցների համար հաստատագրված է, որը պարտադրված է, որ երեք ամիսը միանգամից պետք է վճարի, ինչի՞ համար: Մարդը թող մի ամիս աշխատի, ամսվա վերջում իր հարկերը վճարի: Կարող է մեքենան փչանում է, կարող է, ասենք, վարսավիրանոցը կամ կրպակը փակում է: Ամիսը կաշխատի, իր համապատասխան գումարը կվճարի: Բայց կանխավճարը երեք ամսով է, դա արդեն պրոբլեմ է այս ծանր ֆինանսական ճգնաժամի ժամանակ»:

Ծառուկյանն ընտրողների ուշադրությունն է հրավիրել` ձեզնից է կախված, թե առաջիկա հինգ տարիները դուք ոնց եք ապրելու.

«Մասնակցեք ընտրություններին, ձեր ձայնը տվեք ու պահանջեք: Դա ծանրություն է, եթե մարդը այդ ծանրության տակ մտնում է, նա պետք է լիարժեք ժողովրդի հոգսերով, պրոբլեմներով օր ու գիշեր աշխատի: Եթե չի կարողանում իր հոժար կամքով, թող ժողովրդի անեծքը չվերցնի իր վրա, այլ կարողանա ժողովրդի օրհնանքի խոսքը վերցնել»։

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի մասին տարածվող լուրերին, թե ձայներն իրենցը չեն, դրանք տանելու են, Գ. Ծառուկյանն ընդգծել է.

«Ինչ ձայն կա, մերն է, մենք տեր ենք մեր ձայնին: Մեր ձայները ոչ մեկին չենք տալու, մենք պատասխանատու ենք ժողովրդի առաջ: Ինչ էլ արել ենք ժողովրդի համար, քիչ ենք արել, ավելի շատ ենք անելու: Մենք գանք, առնվազն երեք ամսվա ընթացքում օր օրի դուք դա կնկատեք: Մենք մեր թիմակիցների կողքը կանգնած ենք սարի պես, ոչ մեկը իրավունք չունի իմ թիմակցին նեղացնելու: Կարող է քամի ու փոթորիկ անեն, բայց լիարժեք չեն կարող: Գյուղապետ կլինի, քաղաքապետ կլինի, կպարտադրի, որ ձայնը սրան տվեք, դա անում է իր կաշին փրկելու, իր պաշտոնին մնալու համար: Որ չտվեց, արդյունք չեղավ, իրեն փոխելու են: Խաթրի խնդիր չկա, որ ծանոթ-բարեկամին խաթր անես, ձայնը տաս: Հինգ օր, մի ամիս չէ, դա ամբողջ քո հինգ տարվա, քո ընտանիքի, քո երեխաների ապագան է»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը