Հայաստանը մասնակցեց «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության տարեկան համաժողովին
Ապրիլի 17-18-ին Բրազիլիա քաղաքում տեղի ունեցավ «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության բարձր մակարդակի տարեկան համաժողովը, որի բացումը կատարեցին Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսսեֆն ու ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը: Համաժողովի աշխատանքին մասնակցեցին արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի գլխավորած ՀՀ պաշտոնական պատվիրակությունը, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:
Հարավային Կովկասի երկրներին նվիրված նստաշրջանում փոխնախարար Հովակիմյանը ներկայացրեց Հայաստանի ԲԿԳ գործողությունների ծրագիրը, որը կազմել է ՀՀ պետական գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբը: Աշոտ Հովակիմյանը կենտրոնացավ Ծրագրի հիմնական դրույթների, ԲԿԳ շրջանակներում Հայաստանի ստանձնած հանձնառությունների վրա: Նա նաև խոսեց Ծրագրի նախագծի պատրաստման գործընթացի մասին` հատուկ շեշտելով պետական կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների արդյունավետ համագործակցությունը: Նման համագործակցության կարևորությանն իր խոսքում անդրադարձավ նաև Տեղեկատվության ազատության կենտրոնի ներկայացուցիչ Լիանա Դոյդոյանը:
Նստաշրջանի ավարտին փոխնախարար Աշոտ Հովակիմյանը պատասխանեց ներկաների հարցերին, մասնակցեց ԲԿԳ նախաձեռնությանը հարավկովկասյան պետությունների անդամակցության մասին մտքերի և տեսակետների փոխանակմանը: