Քաղաքական

19.04.2012 13:18


Արամ Մանուկյան. «Ով կպայքարի ընտրակեղծիքների դեմ, կլինի մեր գործընկերը»

Արամ Մանուկյան. «Ով կպայքարի ընտրակեղծիքների դեմ, կլինի մեր գործընկերը»

ՀՀՇ վարչության նախագահ, թիվ 4 ընտրատարածքում առաջադրված Արամ Մանուկյանն այսօր լրագրողներին ասել է, որ մարդկանց խոչընդոտում են գալ իրենց նախընտրական հանդիպումներին, հավաքների ժամանակ հոսանքն են անջատում, նկարահանում են ներկաներին և այլն:

Էջմիածնի գեներալիտետը դուրս էր եկել ժողովրդի դեմ, որ ժողովուրդը  չմասնակցի մեզ հետ հանդիպմանը, իսկ մասնակցելու դեպքում հաշվեհարդար տեսնեն նրանց հետ: Մենք ունենք գեներալներ, ովքեր «արծիվ» են ժողովրդի դեմ։ Ես չգիտեի, որ էդքան հզոր են,-ասել է Արամ Մանուկյանը։

Նա նաև ավելացրել է, որ եթե Սերժ Սարգսյանը քյալլագյոզություն անի՝ ընտրությունների շեմին բռնություններ կիրառելով, ոչ մի կուսակցություն դրանից չի շահի։

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի համագործակցությանը, ապա Ա. Մանուկյանն ընդգծել է, որ եթե արդար ընտրություններ անցկացնելու հնարավորությունը կորցնենք, ապա արտագաղթն ավելի մեծ ծավալների կհասնի:

Եթե մեկը նպաստելու է արդար ընտրությանը, ես նրան համարում եմ ինձ աջակից,–ավելացրել է նա,–յուրաքանչյուր ուսուչցին ահաբեկել են այնպես, թե հինգ ձայն եթե չբերես, ազատելու ենք գործից: Էն քյասիբ ուսուցիչներին: Այն կուսակցությունը, ով կպայքարի ընտրակեղծիքների դեմ և դեբոշ չի անի, կլինի մեր գործընկերը: 

Արամ Մանուկյանը հավելել է նաև, որ միասնական շտաբի անդամներն արդեն շատ գործնական քայլերի են անցել, և օրինակ Արաբկիրում ՀՅԴ-ն պատրաստ է համատեղ պայքարել իր հետ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը