Լրահոս

19.04.2012 13:35


Պետական տուրքերն ու տուգանքները հնարավոր կլինի վճարել էլեկտրոնային եղանակով

Պետական տուրքերն ու տուգանքները հնարավոր կլինի վճարել էլեկտրոնային եղանակով

Մոտ ապագայում Հայաստանում  պետական հաստատություններին վճարումները հնարավոր կլինի իրականացնել էլեկտրոնային եղանակով: Այդ մասին լրագրողներին հայտնել է  ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը: «Հայաստանում ներդրվում է էլեկտրոնային կառավարման համակարգ, որը թույլ է տալիս մոտ 1500 տեսակի վճարումներ իրականացնել պետական մարմիններին ինտերնետի միջոցով: Սա վերաբերում է պետական տուրքերին, բոլոր տեսակի տուգանքներին (այդ թվում` ճանապարհային ոստիկանության կողմից նշանակված), պետական ծառայությունների վճարներին։ Վճարումը կարելի է իրականացնել ArCa եւ Master Card քարտերով»,–ասել է Դավիթ Սարգսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը