Մանվել Եղիազարյան. «Մայիսի 7-ին ՀԱԿ–ը, ԲՀԿ–ն ու ՀՅԴ-ն դուրս են գալու փողոց»
Թիվ 11 ընտրատարածքում ինքնաառաջադրված, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն այսօրվա ասուլիսին համոզմունք է հայտնել, որ մայիսի 7-ին Հայ ազգային կոնգրեսը, «Բարգավաճ Հայաստանն» ու ՀՅԴ-ն դուրս են գալու փողոց՝ բողոքարկելու խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
«Ներքուստ այդպես եմ զգում ու տեսնում։ Եթե այդ ուժերը պայքարեն ժողովրդի համար, հնարավոր է, որ ինձ էլ տեսնեք նրանց շարքերում»,–ասել է բանախոսը։
Պատգամավորության թեկնածուն համամասնական ընտրակարգով չի առաջադրվել, քանի որ այդ դեպքում «հնարավոր է` ինքը չկարողանար իրեն պահել այնպես, ինչպես հիմա է պահում»:
«Մեծամասնականով առաջադրվել եմ ժողովրդին հարց տալու, նրանց հարցերը լսելու համար։ Որևէ սեփականություն կամ բիզնես չունեմ, որ պետք է պահեմ պատգամավորի մանդատով»,–ասել է Մ. Եղիազարյանը։

7or.am