Լրահոս

19.04.2012 13:20


Հայկական սկաուտության 100 ամյակին նվիրված գիտաժողով

Հայկական սկաուտության 100 ամյակին նվիրված գիտաժողով
Հայաստանի Ազգային Սկաուտական Շարժում «ՀԱՍԿ» հասարակական կազմակերպությունը 2012թ. ապրիլի 21-ին, ժամը 13:00-ին «Էրեբունի Պլազա»-ի «Էրեբունի» սրահում կազմակերպում է Հայկական սկաուտության 100-ամյակին նվիրված գիտաժողով, որի ընթացքում կներկայացվեն հայ իրականության մեջ սկաուտական շարժման հիմնադրման պատմության, արդի խնդիրների և զարգացման հեռանկարների հիմնահարցերը:
2012 թվականին Հայկական սկաուտության հիմնադրման 100-ամյակը նշելու նախաձեռնությամբ հանդես է եկել «ՀԱՍԿ» հասարակական կազմակերպությունը, որը մաս է կազմում ՀՄԸՄ-ին (Հայ Մարմնակրթական Ընդահուր Միություն) և միակն է Հայաստանում, որը հանդիսանում է ՀՍՇ-ի (Համաշխարհային Սկաուտական Շարժում) լիիրավ անդամ:
1907 թվականին բրիտանացի լորդ Բեյթն Փաուելի կողմից հիմնադրված սկաուտական շարժումն արագորեն տարածվեց ամբողջ աշխարհումֈ Հայ իրականության մեջ սկաուտությունը և սկաուտական շարժման գաղափարախոսության տարածման ակունքները գալիս են 1912 թվականից, երբ հնդկահայ գաղթօջախի դպրոցներում և Կ.Պոլսում սկսեցին գործել առաջին սկաուտական խմբակները: Հենց այդ ժամանակ էլ Պոլսում լույս տեսնող «Մարմնամարզ» հանդեսում մեծ մանկավարժ և ազգային գործիչ Հովհաննես Հինդլյանի հեղինակությամբ թարգմանվեց և տպագրվեց Բեյթն Փաուելի «Boy Scout-ը
YEREVAN 10, ARMENIAAL. MANUKYAN #7P.O. BOX 6haskTel.: (+374-10) 573614 Fax: (+374-10) 573601E-mail: @scout.amURL: http://www.scout.amг۳ëï³Ý, ºñ¨³Ý 10²É. سÝáõÏÛ³Ý 7². ²ñÏÕ 6лé.ªhask (+374-10) 573614 ü³ùëª (+374-10) 573601¾É. ÷áëïª @scout.am¾É. ѳëó»ª http://www.scout.amвڲêî²ÜÆ ²¼¶²ÚÆÜ êβàôî²Î²Ü Þ²ðÄàôØκÜîðàÜ²Î²Ü ì²ðâàôÂÚàôÜNATIONAL SCOUT MOVEMENT OF ARMENIACENTRAL COMMITTEE
եւ իր կեանքին նպատակը» հոդվածաշարըֈ Կարճ ժամանակում սկաուտական շարժումը լայն տարածում ստացավ հայկական բազմաթիվ բնակավայրերում և գաղութներում: Սակայն արդեն գործող մարզական ակումբների և սկաուտական խմբերի միավորմանը մեկ ընդհանուր կազմակերպության մեջ խանգարեց 1915-ի Հայոց Ցեղասպանությունը: Դա հաջողվեց անել միայն 1918թ. նոյեմբերի 16-ին, երբ Կ.Պոլս-ում հիմնադրվեց «Հայ մարմնակրթական ընդհանուր միություն և սկաուտներ» կազմակերպությունը:
Անուրանալի է հայ սկաուտների ունեցած լուրջ դերակատարությունը Մեծ Եղեռնից հետո Հայաստանի առաջին Հանրապետությունում ծավալած որբախնամ գործունեության և մատաղ սերդնի ֆիզիկական և հոգևոր դաստիարակության գործումֈ 1920թ. Հայաստանի առաջին հանրապետության Լուսավորության նախարար Նիկոլ Աղբալյանի հրավերով Պոլսից Հայաստան ժամանեցին երեք սկաուտապետեր: Հայաստանի խորհրդայնացումից հետո, 1923թ. Հայաստանում շարժումն արգելվեց, սակայն ՀՄԸՄ-ը, ինչպես նաև հետագայում Սփյուռքում հիմնադրված Հայ Մարմնակրթական Միությունը (ՀՄՄ) և Հայ Երիտասարդաց Ընկերակցությունը (ՀԵԸ) ակտիվ գործունեություն ծավալեցին գրեթե բոլոր հայկական գաղութներում, նպաստելով սերունդների մեջ հայրենասիրության ու ազգային ոգու պահպանմանըֈ 1989թ. հնարավոր դարձավ շարժումը վերահիմնադրել հայրենիքում, իսկ արդեն 1997-ին Հայաստանի ազգային սկաուտական շարժումը (ՀԱՍԿ) անդամակցեց Համաշխարհային Սկաուտական Շարժմանը:
Հայկական սկաուտական շարժումն այսօր էլ շարունակում է զարգանալ` ծառայելով հայապահպանության, երեխաների հայեցի դաստիարակության և ազգասիրության դժվարին գործին:

Այս խորագրի վերջին նյութերը