ԱԺ նախընտրական քարոզչության ժամանակահատվածում տեղի ունեցող զանգվածային խախտումները էական ազդեցություն են ունենալու ընտրության արդյունքների վրա:
Խախտումների գերակշռող մասը բաժին է ընկնում գործածվող ԸՕ-ի 22-րդ հոդվածի 1/3-րդ մասի պահանջների խախտումներին, այն են՝ ԶԼՄ-ներով, և առաջին հերթին հեռուստառադիոընկերությունների կողմից, պատգամավորության թեկնածուներ-քաղաքական պաշտոններ զբաղեցնողների գործունեության լուսաբանումներին...օր ու գիշեր:
Սակայն, ընտրության արդյունքների վրա էական ազդեցություն ունեցող այդ խախտումները որևէ ուշադրության չեն անդրադարձել ՀՌԱՀ-ի կողմից, այսօր ներկայացրած մոնիտորինգի արդյունքներում:
Ավելին, վերջիններս ավարտվել են «հաղթական» եզրահանգումով՝
«Հաշվետու ժամանակաշրջանում հեռուստառադիոընկերությունների կողմից ՀՀ Ընտրական օրենսդրությամբ նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտումներ չեն արձանագրվել»:
Այդ կապակցությամբ, հայտարարում ենք մեր մտահոգությունը ՀՌԱՀ, մեղմ ասած, ոչ մասնագիտական գործունեության կապակցությամբ և պետության Գլխի ուշադրությունն ենք հրավիրում ՀՌԱՀ ընտրագործունեության վրա:
ՀՌԱՀ մոնիթորինգի մասին

Հայաստանի Պառլամենտարիզմի Կենտրոն