Քարոզարշավը և նախընտրական զարգացումները Հայաստանում. ներկայացնում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Այսօր քաղաքագետ Երվանդ Բոզոյանը մեկնաբանել է նախընտրական քարոզարշավը և գնահատել ներկա ներքաղաքական գործընթացը։ Փորձագետի բնորոշմամբ՝ այս ընտրությունների քարոզարշավը «հոգնած» բնույթ է կրում. նրանից բացակայում են էներգիան և շունչը։ Սակայն քաղաքագետը դրական է համարում այն, որ այս քարոզարշավի ընթացքում չկա ատելության և անհանդուրժողականության մթնոլորտը, որն առկա էր նախագահական ընտրությունների ժամանակ։ Մյուս կողմից էլ Երվանդ Բոզոյանն ասել է, որ ընտրարշավի որակն այնքան էլ բարձր չէ, քանի որ չկան «լուրջ առարկայական քննարկումներ». կուսակցությունների քաղաքական ծրագրերը լավ չեն բացվում և մատչելի չեն ներկայացվում հասարակությանը, ինչի պատճառով էլ ընտրողը դժվարանում է կողմնորոշվել։ Միաժամանակ, բանախոսի կարծիքով, որոշ կուսակցություններ բավական լավ, մրցունակ ծրագրեր են ներկայացրել։
Խոսելով քարոզարշավի շրջանում նորագույն տեխնոլոգիաների օգտագործման մասին՝ փորձագետը նշել է, որ այդ տեխնոլոգիաների օգտագործումն այնքան էլ տարածված չէ, սակայն ընդգծել է, որ նախորդ ընտրությունների համեմատ ավելացել է ինտերնետի և ցանցային լրատվության գործոնը, ինչը պայմանավորված է օգտատերերի աճով.
–Ինտերնետի օգտատերերի քանակն ավելացել է, և քանի որ ինտերնետն ավելի շատ ինֆորմացիա է տալիս, ըստ էության, այդ զանգվածը կարող է ավելի որակյալ պատկերացում կազմել քաղաքական ուժերի մասին և մուլտիպլիկացիոն էֆեկտով տարածել ամբողջ հասարակության վրա։
Անդրադառնալով ընտրությունների ժամանակ հնարավոր ընտրակեղծիքների խնդրին և իշխանության կողմից ադմինիստրատիվ լծակներն իր օգտին աշխատացնելուն՝ փորձագետը նշել է, որ այս 20 տարվա ընթացքում իշխանությունը միշտ էլ օգտագործել է բոլոր հնարավոր լծակները ընտրությունների արդյունքների համար, և որ քաղաքական դաշտը պետք է արդյունավետ հակակշիռներ ստեղծի՝ թույլ չտալու, որ այդ լծակներն էապես ազդեն ընտրությունների արդյունքների վրա։
–Այն վերամբարձ խոսակցությունները, որ քաղաքական կամք է պետք, բոլորը միայն խոսակցություններ են, որովհետև իշխանությունը կարող է գնալ ավելի լավ ընտրությունների, միայն եթե վստահ է իր ուժերին։ Որպեսզի մենք կարողանանք ընտրակեղծիքների գործոնը թուլացնել, պետք է այնպիսի համակարգ ձևավորենք քաղաքական դաշտում, որ կարողանանք հակակշիռների մեխանիզմ ստեղծել։ Դա շատ կարևոր է։
Լրագրողների հարցին էլ՝ արդյոք Ընտրությունների վերահսկողության միասնական շտաբը կարո՞ղ է այդպիսի հակակշիռ լինել, Երվանդ Բոզոյանը պատասխանել է.
–Ցանկացած հնարավորության, որով հնարավոր կլինի հակակշիռների մեխանիզմ ստեղծել, կարծում եմ, պետք է հավատալ։ Եթե միասնական շտաբ ձևավորած ուժերը կարողանան հակակշիռների մեխանիզմ ստեղծել և այդ մեխանիզմի արդյունքում հնարավորին չափ թուլացնեն պետական մեքենայի չարաշահումների գործոնը, ես կածում եմ՝ դա դրական դեր կկատարի Հայաստանի համար։

7or.am