Լրահոս

19.04.2012 15:36


Տիգրան Տեր-Պետրոսյանին բանավեճի չէին հրավիրել

Տիգրան Տեր-Պետրոսյանին բանավեճի չէին հրավիրել

Այսօր ԶԼՄ-ներում հայտնվել է տեղեկատվություն այն մասին, որ «Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնն» ապրիլի 19-ին բանավեճի էր հրավիրել թիվ 12 ընտրատարածքում առաջադրված բոլոր թեկնածուներին: 

Հայտնում ենք, որ թե՛ Տիգրան Տեր-Պետրոսյանի շտաբը, թե՛ անձամբ թեկնածուն որևէ կազմակերպության կողմից հրավեր չեն ստացել` ապրիլի 19-ին կայանալիք բանավեճին մասնակցելու համար:

Տիգրան Տեր-Պետրոսյանի շտաբի համար անհասկանալի է, թե ում էր ձեռնտու բանավեճին թեկնածուի չմասնակցելը, կամ հրավերի մասին սուտ տեղեկություն տարածելը:

Տիգրան Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբ

Այս խորագրի վերջին նյութերը