Լրահոս

19.04.2012 15:45


«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը 2012 թվականի առաջին եռամսյակում աճել է 1,4%

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը 2012 թվականի առաջին եռամսյակում աճել է 1,4%

Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ 2012 թվականի առաջին եռամսյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը կազմեց 611,3 հազար տոննա, ինչը 1,4% գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը:

Արտահամնան հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը  կազմեց 97 հազար տոննա, ինչը 25,2% գերազանցեց 2011 թվականի հունվար-մարտ ամիսների ցուցանիշը: Ներմուծման հաղորդակցությունում 2012 թ. առաջին եռամսյակում փոխադրվել էր 233 հազար տոննա բեռ, ինչը 11%-ով պակաս է 2011 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Իսկ բեռնափոխադրումների ծավալը տեղական հաղորդակցությունում կազմեց 281,3 հազար տոննա, ինչը 6,9%-ով գերազանցեց 2011 թ. հունվար-մարտի ցուցանիշը:

Հարկ է նշել, որ ավելացել է նաև բեռնատար գնացքի միջին քաշը: 2012 թվականի հունվարի-մարտին այս ցուցանիշը կազմեց 1430 տոննա՝ 2011 թ. առաջին եռամսյակում գրանցված 1345 տոննայի դիմաց: 2012 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի երկաթուղին օրեկան միջինում սպասարկել էր 46 բեռնավորված վագոն:

Այսպիսով, ընկերությունում շարունակվում է գործունեության հիմնական ցուցանիշների՝ այդ թվում նաև բեռնափոխադրումների ծավալների աճը: Նման արդյունքները վկայում են ընկերության ճկուն սակագնային քաղաքականության արդյունավետության մասին, ինչը բերում է բեռների արժեքում տրանսպորտային ծախսերի կրճատմանը: 

Այս խորագրի վերջին նյութերը