Ինչպես տեղեկացնում է «HayNews.am» կայքը, քիչ առաջ Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանում սկսված նոր աժիոտաժի ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի թիկնապահներից մեկը հարվածել է բուհի ֆիզկուլտուրայի դասախոսին։
Ուսանողները դրանից հետո մեծ աղմուկ են բարձրացրել՝ Աշոտյանին ուղղված «Վախ–կոտ, վախ–կոտ» կոչերով։ Աղմուկը ներկա պահին չի դադարում։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարը պիտի գնար Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարան։ Առայժմ դեպքի հետ կապված նոր մանրամասներ չկան։
Աշոտյանի թիկնապահը հարվածել է Բրյուսովի դասախոսին