Լրահոս

19.04.2012 16:50


Ադրբեջանը պարտվում է Հայաստանի հետ տարվող տեղեկատվական պատերազմում

Ադրբեջանը պարտվում է Հայաստանի հետ տարվող տեղեկատվական պատերազմում

Այսօր մամլո ասուլիսի ժամանակ քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը հայտարարել է, որ տեղեկատվական պատերազմում ներկայումս պարտվողի դերում հենց Ադրբեջանն է։

Մելիք–Շահնազարյանի խոսքերով՝ Հայաստանին հաջողվել է չեզոքացնել ադրբեջանական ԶԼՄ–ի կողմից առկա ինֆորմացիոն ազդեցությունը հայկական լսարանի վրա։ Միաժամանակ, ըստ փորձագետի, հայկական կողմին հաջողվել է ավելացնել հայկական տեղեկատվական միջոցների ազդեցությունն Ադրբեջանի հասարակության տարբեր շերտերի վրա։

Այս համատեքստում Հրանտ Մելիք–Շահնազարյանը հատուկ ընդգծել է հայկական ԶԼՄ–ի դերը Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնությունների խնդիրները միջազգային հանրությանը ներկայացնելու գործում։ Քաղաքագետն օրինակ է բերել Ադրբեջանի՝ լեզգիներով բնակեցված Խախոբա գյուղի բնակիչների կոչը հայկական ԶԼՄ–ին։ Նրանք, գտնվելով ինֆորմացիոն բլոկադայում, խնդրում էին հայկական լրատվամիջոցներին իրենց խնդիրների մասին իրազեկել միջազգային հանրությանը։

Մելիք–Շահնազարյանն անդրադարձել է նաև օտարերկրյա մամուլում Ադրբեջանի մասին զետեղվող հրապարակումներին։ Փորձագետը կարծում է, որ որոշ երկրների լրատվամիջոցներ Ադրբեջանը դիտարկում են որպես գումար վաստակելու միջոց և հրապարակումներ են տեղադրում այս երկրի մասին միայն խոշոր հոնորարների դիմաց։ Միաժամանակ արևմտյան լրատվամիջոցներում շատ են հրապարակումները, վերլուծությունները, որոնք այնքան էլ լավ տեսանկյունից չեն ներկայացնում Ադրբեջանը։ Այդ հրապարակումները մասնավորապես կապված են Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման, խոսքի ազատության բացակայության, ազգային փոքրամասնությունների, լրագրողների հանդեպ բռնության կիրառման դեպքերի հետ։

Քաղաքագետը բերել է վերջերս տեղի ունեցած միջադեպի օրինակը, երբ դաժան ծեծի էին ենթարկել մի լրագրողի, ով նկարահանել էր, թե ինչպես են Ադրբեջանի Պետական նավթային ընկերության աշխատակիցները տներ քանդել։

�ինե�K � (-��&��, Երվանդ Բոզոյանն ասել է.

 

–Հայաստանին պետք են նոր քաղաքական դեմքեր, նոր տեսլականներ, նոր իդեաներ։ Հասարակության մեջ, պետության մեջ պետք է պահանջարկ լինի և այդ պահանջարկը բերի նոր քաղաքական դեմքերի, նոր քաղաքական ուժերի։ Ես կարծում եմ, որ այսօր Հայաստանը այնքան է հասունացել այդ նոր քաղաքական ուժերի համար, որ ես համոզված եմ, եթե այդ պահանջարկի առաջարկը չեկավ, մեր երկիրը շատ լուրջ և վտանգավոր վիճակի մեջ կարող է հայտնվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը