Հայաստանի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձությունները ծնում են մի շարք հարցեր, որոնց պատասխանները, թերևս, յուրաքանչյուրս ունի իր մտքում։ Ես այժմ կփորձեմ խմբավորել դրանք և պարզապես կուզենայի, որ ևս մեկ անգամ մտորեինք միասին։
Եվ այսպես.
1. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչներից Մեթյու Բրայզան մշտապես անում է հայտարարություններ, որոնք ադրբեջանամետ են ստացվում։ Հետո թուրքի փեսա Մեթն այդ հայտարարությունները հերքում է, իսկ այնուհետև՝ հերքում հերքածը, և այդպես շարունակ։ Մեր արտաքին գերատեսչությունը, որպես փրկօղակ, միշտ մեզ դեմ է տալիս Բրայզայի այն հերքումը, որը, իբր, հայամետ բնույթ ունի, և իր գործը համարում ավարտված։ Թե ինչու է ԱՄՆ-ը ներկայացնող դիվանագետն անընդհատ ընկնում իր խոսքերի ոլորանների մեջ, դա այլ հարց է։ Ինձ հետաքրքրում է, թե այդ ինչպե՞ս է ստացվում, որ Բրայզան միշտ լեզվի սայթաքում է ունենում՝ ի վնաս մեզ։ Մի օր չեղավ, որ «Բուշի վարսավիրն» Ադրբեջանի մասով սխալվեր։ Մտածելու բան է...
2. Հայ-թուրքական հարաբերությունների «ֆուտբոլայնացման» սկզբնական փուլից սկսած՝ պաշտոնական Թուրքիան մշտապես հայտարարում է, որ սահմանները կբացվեն միայն այն ժամանակ, երբ հայերը դուրս կգան Արցախի «գրավյալ» տարածքներից։ Թուրքիայի վարչապետն անընդհատ դա է ասում, իսկ նախագահ Գյուլը եթե այդպես կտրուկ էլ չէ, ապա առնվազն չի հերքում նման նախապայմանների առկայությունը։ Այսինքն, մեզ հետ Թուրքիան ընտրել է «բարի» և «չար» քննիչի մեթոդը։ Մարդիկ իրենց շահերն առաջ տանելու ձև են գտել։ Բայց դա Թուրքիայի գործն է։ Ինձ հետաքրքրում է, թե ինչու՞ հայկակա՛ն կողմը չունի իր «չար» քննիչը, ով, ի պատասխան Էրդողանի հայտարարությունների, կտար համարժեք պատասխաններ։ Ստացվում է ասիմետրիկ վիճակ. թուրքերը բազում նախապայմաններ են առաջ քաշում ու ստանում (ապրիլի 22-ի ԱԳՆ-ների համատեղ հայտարարությունը դրա վառ ապացույցն էր), իսկ մենք միայն ասում ենք, թե Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Նույնիսկ Էրդողանի վերջին՝ Բաքվում արած հայտարարությունից հետո մերոնք, ամոթխած հարսի պես, ծպտուն չհանեցին։ Միայն ասվեց, թե լավ կլիներ, որ Թուրքիան չխառնվեր Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը։ Ի դեպ, մի ժամանակ ասվում էր, թե թուրքերին առաջարկվել է օժանդակել Ղարաբաղի հարցում։ Հիմա կրկի՞ն սկսվել է իշխանությունների «հայրենասիրության» փուլը։ Մտածելու բան է ...
3. Եթե մինչև այս տարվա հոկտեմբեր, երբ կայանալու է Թուրքիա-Հայաստան պատասխան ֆուտբոլային հանդիպումը, Թուրքիայի հետ սահմանը չբացվի կամ դրա «հոտն» էլ չգա, արդյոք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի՞ այնտեղ։ Հետաքրքիր է՝ իրո՞ք անցած տարվա սեպտեմբերին ՀՀ իշխանությունները հավատում էին, թե ամեն ինչ այդքան հեշտ է լինելու, և Թուրքիան աղուհացով մեզ դիմավորելու է հայ-թուրքական սահմանի վրա՝ առաջ չքաշելով որևէ նախապայման։ Մտածելու բան է ...
4. Ապրիլի 22-ին համաձայնեցված «Ճանապարհային քարտեզի» բովանդակությունը մինչ օրս չի բացահայտվում։ Թուրքական լրատվամիջոցները որոշակի արտահոսք ապահովեցին։ Հայաստանի արտգործնախարարությունը խորհուրդ է տալիս հիմք չընդունել «Սաբահի» տպագրած՝ «Ճանապարհային քարտեզին» առնչվող կետերը, սակայն, միևնույն ժամանակ, չի հրապարակում քարտեզի մանրամասների սեփական տարբերակը։ Այդ դեպքում, ինչու՞ ենք զարմանում, որ հայոց քաղաքական դաշտի մի մասը քննարկում է «Սաբահի» նետած տեղեկատվությունը և դեռ մի բան էլ կողմ արտահայտվում դրա որոշ դրույթներին։ Մտածելու բան է...
5. Տեսնես Թուրքիայում և Ադրբեջանում կա՞ն քաղաքական ուժեր (իշխանության մեջ հաստատ չկան), որոնք պատրաստ են ընդունել Հայոց ցեղասպանությունը, հաշվի նստել Արցախի փաստացի անկախության իրողության հետ, հրաժարվել որևէ «գրավյալ» տարածքից և գնալ Հայաստանի հետ հարաբերությունների շուտափույթ կարգավորման ու քիրվայության, որպեսզի իրենց երկիրը զարգանա։ Չկա՛ն այդպիսիք։
Հիմա ոմանք կասեն, թե մե՛նք ունենք իրենց կարիքը և ոչ թե հակառակը։ Այդ մարդկանց պատասխանեմ, որ թուրք-ադրբեջանական ալիանսը քիրվայության գինն ասել է՝ Ցեղասպանության մոռացություն և հրաժարում Արցախից։ Այդ գինը պատրա՞ստ ենք վճարել։ Գիտակցու՞մ են արդյոք այդ գինը վճարելու հետ համակերպվողները, որ դրանից հետո կկորցնենք նաև ամբողջ Հայաստանը, քանի որ, հողերը հանձնելով, նոր պատերազմ կսկսվի, բայց՝ արդեն առավել նպաստավոր դիրքերից մյուս կողմը կգրոհի։ Իսկ մեր հասարակությունը բարոյալքված կլինի ու չի դիմադրի, ինչպես որ եղավ Կարսի անկման ժամանակ, երբ բոլշևիկներն ապստամբություն կազմակերպեցին։ Դեպքերի նման դասավորության պարագայում՝ Ադրբեջանի ախորժակը կբացվի (չէ՞ որ մեր ախորժակն էլ էր բացվել արցախյան պատերազմի ժամանակ. դա կյանքի օրենքն է) ուկպահանջի Նախիջևանի հետ կապ։ Այնուհետև հերթը կհասնի Սյունիքին։ Նժդեհի պահած Սյունիքին։ Հետո կգա Վարդենիսը տալու և լավ ապրելու ժամանակը, որից հետո Ադրբեջանը կարող է ասել, թե Թուրքիան ու իրենք սահմանը կբացեն, եթե Սևանն էլ տանք։ Այդ ժամանակ «Արժանապատիվ խաղաղության» կողմնակիցները կսկսեն համոզել մեզ, որ 21-րդ դարում նշանակություն չունի, թե մարդը ո՞ր հողի վրա է ապրում։ Այդպես կնահանջենք մինչև Երևան, և «իրատեսական» քաղաքականության կողմնակից գործիչները կբացատրեն, որ ճիշտ կլինի ընդգրկվել համընդհանուր պետության մեջ։
Այս ամենը կարող է անհավանական թվալ, բայց ինքնամոռաց քիրվայության վերջը սա է։ Պարզապես, ոմանք դա լավ չեն պատկերացնում։ Նրանք քաղաքական պատկերացումների տեսանկյունից մնացել են 19-րդ դարավերջում։ Այդ մտածողությունն էր պատճառը, որ հայ մարդուն թույլ չտվեց հասկանալ, որ ինչքան էլ հնազանդ լինի, միևնույն է, ֆաշիզմի կրող երիտթուրքերը կոտորելու են իրեն։ 1915թ.-ի Ցեղասպանության զոհերի պատճառը նաև այն ժամանակվա «Արժանապատիվ խաղաղության» կուսակցության ներկայացուցիչների պահվածքն էր, որը դիմադրողականությունից զրկել էր մերոնց։ Այնինչ, պետք էր պայքարել, ինչպես բալկանյան ժողովուրդները, այլ ոչ թե հուսալ, թե մի փրկիչ կհայտնվի, կամ էլ՝ հնարավոր է ապրել ֆաշիստական երիտթուրքերի կառավարման ներքո։ Այս մասին դեռ առիթներ կունենամ խոսելու։ Ինձ հիմա այլ հարց է հետաքրքրում. որտեղի՞ց են գալիս քիրվայական մտածողության արմատները։ Ես, իհարկե, պատասխանի իմ տարբերակն ունեմ, բայց, ամեն դեպքում...
Ինչու՞ հայոց քաղաքական մտքի մեջ, անկախ պետականության գոյության պայմաններում, դեռևս պահպանվում են մեր պատմության պետականազուրկ ժամանակահատվածում ձևավորված գաղափարները։ Մտածելու բան է...
6.Եվ ամենակարևորը. ե՞րբ Հայաստանում կարմատավորվի և կիրականացվի ծայրահեղություններից զուրկ իրատեսական քաղաքականություն։ Մեկը վիրտուալ «Ծովից ծով Հայաստան» է ուզում, բայց Արցախի, այսինքն՝ Հայաստանի փաստացի վերահսկողության տակ գտնվող տարածքները բնակեցնելը և յուրացնելը մանր հարց է համարում, իսկ մյուսը Հայաստանի զարգացման բանալիները տալիս է Բաքվի և Անկարայի ձեռքը։
Այո՛, Թուրքիայի և Ադրբեջանի հետ պետք է հաստատել բարիդրացիական հարաբերություններ։ Մշտական թշնամությունն իռացիոնալ կոդ է։ Սակայն դա չի նշանակում, թե նրանք պետք է թելադրող լինեն։ Մենք մերն ենք վերցրել, իրենք՝ իրենցը։ Սուրբը տերն է զորավոր դարձնում։Հողը նրանն է, ով այնտեղ ապրում է։ Եթե մենք հզորանանք, ապա իրենք մեզ հետ հաշվի կնստեն, ինչպես որ Ադրբեջանը պատերազմի տարիներին Արցախի հրամանատարությունից ծնկաչոք խնդրում էր, որ հրադադար հաստատվի։ Ադրբեջանը 1994թ. մայիսին մեծ ուրախությամբ և շուտափույթ ստորագրեց մինչ օրս պահպանվող զինադադարի մասին փաստաթուղթը, քանի որ գիտեր՝ եթե դա չանի, ապա Միրբաշիրը ձեռքից գնալու է, հետո՝ Կիրովաբադը, իսկ հետո կլիներ Ադրբեջանի կապիտուլյացիան։ Մենք ընդառաջ գնացինք, և հարաբերական խաղաղություն եղավ։ Հարաբերական։ Ու որպեսզի այդ հարաբերականը մշտական դառնա, պետք է երկիր ունենալ, որտեղ ազատությունը բացարձակ արժեք է, որտեղ տնտեսությունը իշխանության կալվածքը չէ և այլն։ Բացի այդ, պետք է հզոր բանակ ունենալ, որպեսզի կռիվ չլինի։
Ասածս այն է, որ եթե քեզանից մի բան ես ներկայացնում, ապա քեզ հարգում են։ Իսկ հիմա նույն Ադրբեջանը հոխորտում է։ Ու դրա մեղավորը մենք ենք։ Որովհետև մենք ենք ասում՝ մինչև ձեր սահմանները չբացեք՝ սովից կկոտորվենք։ Ա՛յ մարդ, էլի թող բացվի էդ սահմանը, բայց ո՞վ ասաց, թե դա պետք է զիջումների գնով լինի։ Թո՞ւրքը։ Ադրբեջանցի՞ն։ Իրենց որ մնա, ամեն ինչ էլ կասեն։ Ինձ մեր պահվածքն է հետաքրքրում. իշխանություն, ընդդիմություն՝ ձեռքից ձեռք են խլում թուրքական դրոշը։ Ո՞վ կպատկերացներ։ Ո՞ւմ մտքով կանցներ, որ Սարդարապատից զատ, վերջին մի քանի հարյուր տարվա կտրվածքով փառահեղ հաղթանակ տարած ժողովրդի մեջ հող հանձնելու քննարկումներ կլինեն և ոգու այսպիսի անկում։ Միգուցե այն պատճառով, որ հաղթողից ստրուկ սարքելու ներքին քաղաքականությո՞ւն իրականացվեց։
Եվ ուրեմն, երկրում պետք է իրականացվեն տնտեսության ազատական բարեփոխումներ, վարվի իրատեսական և ազգային քաղաքական գիծ՝ զերծ ամեն տեսակի ուտոպիստական ու հնամաշ ազգայնականությունից և ինքնաոչնչացնող կոսմոպոլիտ- լիբերալիզմից։ Քիրվայատյացություն և քիրվայամոլություն. երկուսն էլ պետք է դուրս մղվեն մեր կյանքից։ Այդպես չէ՞։ Մտածելու բան է...
Անդրանիկ Թևանյան
Հ.Գ.։ Երեկ կրկին լուր տարածվեց, թե Ռուսաստանն արդեն տալիս է Հայաստանին խոստացված բազմաչարչար 500 միլիոն դոլարը. ստորագրություն է եղել։ Իշխանական քարոզչամիջոցներն արդեն 3-րդ թե 4-րդ անգամ են ավետում այդ մասին։ Եթե հետևես լուրի մատուցման ձևին, ապա կստացվի, որ ռուսները արդեն մի քանի անգամ են հատկացրել այդ 500 միլիոնը։ Բայց, իրականում, դեռ «ռուսական» դոլարի «ոտը» չի մտել մեր հողը, որպեսզի «օրհնենք էն սհաթը»։ Թե ինչո՞ւ են ամեն անգամ այդպիսի պաթոսով ներկայացնում «500 միլիոնի գալուստը», դա էլ է մտածելու բան...
Մտածելու բան է...
Հայաստանի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձությունները ծնում են մի շարք հարցեր, որոնց պատասխանները, թերևս, յուրաքանչյուրս ունի իր մտքում։ Ես այժմ կփորձեմ խմբավորել դրանք և պարզապես կուզենայի, որ ևս մեկ անգամ մտորեինք միասին։
Եվ այսպես.
1. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչներից Մեթյու Բրայզան մշտապես անում է հայտարարություններ, որոնք ադրբեջանամետ են ստացվում։ Հետո թուրքի փեսա Մեթն այդ հայտարարությունները հերքում է, իսկ այնուհետև՝ հերքում հերքածը, և այդպես շարունակ։ Մեր արտաքին գերատեսչությունը, որպես փրկօղակ, միշտ մեզ դեմ է տալիս Բրայզայի այն հերքումը, որը, իբր, հայամետ բնույթ ունի, և իր գործը համարում ավարտված։ Թե ինչու է ԱՄՆ-ը ներկայացնող դիվանագետն անընդհատ ընկնում իր խոսքերի ոլորանների մեջ, դա այլ հարց է։ Ինձ հետաքրքրում է, թե այդ ինչպե՞ս է ստացվում, որ Բրայզան միշտ լեզվի սայթաքում է ունենում՝ ի վնաս մեզ։ Մի օր չեղավ, որ «Բուշի վարսավիրն» Ադրբեջանի մասով սխալվեր։ Մտածելու բան է...
2. Հայ-թուրքական հարաբերությունների «ֆուտբոլայնացման» սկզբնական փուլից սկսած՝ պաշտոնական Թուրքիան մշտապես հայտարարում է, որ սահմանները կբացվեն միայն այն ժամանակ, երբ հայերը դուրս կգան Արցախի «գրավյալ» տարածքներից։ Թուրքիայի վարչապետն անընդհատ դա է ասում, իսկ նախագահ Գյուլը եթե այդպես կտրուկ էլ չէ, ապա առնվազն չի հերքում նման նախապայմանների առկայությունը։ Այսինքն, մեզ հետ Թուրքիան ընտրել է «բարի» և «չար» քննիչի մեթոդը։ Մարդիկ իրենց շահերն առաջ տանելու ձև են գտել։ Բայց դա Թուրքիայի գործն է։ Ինձ հետաքրքրում է, թե ինչու՞ հայկակա՛ն կողմը չունի իր «չար» քննիչը, ով, ի պատասխան Էրդողանի հայտարարությունների, կտար համարժեք պատասխաններ։ Ստացվում է ասիմետրիկ վիճակ. թուրքերը բազում նախապայմաններ են առաջ քաշում ու ստանում (ապրիլի 22-ի ԱԳՆ-ների համատեղ հայտարարությունը դրա վառ ապացույցն էր), իսկ մենք միայն ասում ենք, թե Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Նույնիսկ Էրդողանի վերջին՝ Բաքվում արած հայտարարությունից հետո մերոնք, ամոթխած հարսի պես, ծպտուն չհանեցին։ Միայն ասվեց, թե լավ կլիներ, որ Թուրքիան չխառնվեր Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը։ Ի դեպ, մի ժամանակ ասվում էր, թե թուրքերին առաջարկվել է օժանդակել Ղարաբաղի հարցում։ Հիմա կրկի՞ն սկսվել է իշխանությունների «հայրենասիրության» փուլը։ Մտածելու բան է ...
3. Եթե մինչև այս տարվա հոկտեմբեր, երբ կայանալու է Թուրքիա-Հայաստան պատասխան ֆուտբոլային հանդիպումը, Թուրքիայի հետ սահմանը չբացվի կամ դրա «հոտն» էլ չգա, արդյոք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի՞ այնտեղ։ Հետաքրքիր է՝ իրո՞ք անցած տարվա սեպտեմբերին ՀՀ իշխանությունները հավատում էին, թե ամեն ինչ այդքան հեշտ է լինելու, և Թուրքիան աղուհացով մեզ դիմավորելու է հայ-թուրքական սահմանի վրա՝ առաջ չքաշելով որևէ նախապայման։ Մտածելու բան է ...
4. Ապրիլի 22-ին համաձայնեցված «Ճանապարհային քարտեզի» բովանդակությունը մինչ օրս չի բացահայտվում։ Թուրքական լրատվամիջոցները որոշակի արտահոսք ապահովեցին։ Հայաստանի արտգործնախարարությունը խորհուրդ է տալիս հիմք չընդունել «Սաբահի» տպագրած՝ «Ճանապարհային քարտեզին» առնչվող կետերը, սակայն, միևնույն ժամանակ, չի հրապարակում քարտեզի մանրամասների սեփական տարբերակը։ Այդ դեպքում, ինչու՞ ենք զարմանում, որ հայոց քաղաքական դաշտի մի մասը քննարկում է «Սաբահի» նետած տեղեկատվությունը և դեռ մի բան էլ կողմ արտահայտվում դրա որոշ դրույթներին։ Մտածելու բան է...
5. Տեսնես Թուրքիայում և Ադրբեջանում կա՞ն քաղաքական ուժեր (իշխանության մեջ հաստատ չկան), որոնք պատրաստ են ընդունել Հայոց ցեղասպանությունը, հաշվի նստել Արցախի փաստացի անկախության իրողության հետ, հրաժարվել որևէ «գրավյալ» տարածքից և գնալ Հայաստանի հետ հարաբերությունների շուտափույթ կարգավորման ու քիրվայության, որպեսզի իրենց երկիրը զարգանա։ Չկա՛ն այդպիսիք։
Հիմա ոմանք կասեն, թե մե՛նք ունենք իրենց կարիքը և ոչ թե հակառակը։ Այդ մարդկանց պատասխանեմ, որ թուրք-ադրբեջանական ալիանսը քիրվայության գինն ասել է՝ Ցեղասպանության մոռացություն և հրաժարում Արցախից։ Այդ գինը պատրա՞ստ ենք վճարել։ Գիտակցու՞մ են արդյոք այդ գինը վճարելու հետ համակերպվողները, որ դրանից հետո կկորցնենք նաև ամբողջ Հայաստանը, քանի որ, հողերը հանձնելով, նոր պատերազմ կսկսվի, բայց՝ արդեն առավել նպաստավոր դիրքերից մյուս կողմը կգրոհի։ Իսկ մեր հասարակությունը բարոյալքված կլինի ու չի դիմադրի, ինչպես որ եղավ Կարսի անկման ժամանակ, երբ բոլշևիկներն ապստամբություն կազմակերպեցին։ Դեպքերի նման դասավորության պարագայում՝ Ադրբեջանի ախորժակը կբացվի (չէ՞ որ մեր ախորժակն էլ էր բացվել արցախյան պատերազմի ժամանակ. դա կյանքի օրենքն է) ու կպահանջի Նախիջևանի հետ կապ։ Այնուհետև հերթը կհասնի Սյունիքին։ Նժդեհի պահած Սյունիքին։ Հետո կգա Վարդենիսը տալու և լավ ապրելու ժամանակը, որից հետո Ադրբեջանը կարող է ասել, թե Թուրքիան ու իրենք սահմանը կբացեն, եթե Սևանն էլ տանք։ Այդ ժամանակ «Արժանապատիվ խաղաղության» կողմնակիցները կսկսեն համոզել մեզ, որ 21-րդ դարում նշանակություն չունի, թե մարդը ո՞ր հողի վրա է ապրում։ Այդպես կնահանջենք մինչև Երևան, և «իրատեսական» քաղաքականության կողմնակից գործիչները կբացատրեն, որ ճիշտ կլինի ընդգրկվել համընդհանուր պետության մեջ։
Այս ամենը կարող է անհավանական թվալ, բայց ինքնամոռաց քիրվայության վերջը սա է։ Պարզապես, ոմանք դա լավ չեն պատկերացնում։ Նրանք քաղաքական պատկերացումների տեսանկյունից մնացել են 19-րդ դարավերջում։ Այդ մտածողությունն էր պատճառը, որ հայ մարդուն թույլ չտվեց հասկանալ, որ ինչքան էլ հնազանդ լինի, միևնույն է, ֆաշիզմի կրող երիտթուրքերը կոտորելու են իրեն։ 1915թ.-ի Ցեղասպանության զոհերի պատճառը նաև այն ժամանակվա «Արժանապատիվ խաղաղության» կուսակցության ներկայացուցիչների պահվածքն էր, որը դիմադրողականությունից զրկել էր մերոնց։ Այնինչ, պետք էր պայքարել, ինչպես բալկանյան ժողովուրդները, այլ ոչ թե հուսալ, թե մի փրկիչ կհայտնվի, կամ էլ՝ հնարավոր է ապրել ֆաշիստական երիտթուրքերի կառավարման ներքո։ Այս մասին դեռ առիթներ կունենամ խոսելու։ Ինձ հիմա այլ հարց է հետաքրքրում. որտեղի՞ց են գալիս քիրվայական մտածողության արմատները։ Ես, իհարկե, պատասխանի իմ տարբերակն ունեմ, բայց, ամեն դեպքում...
Ինչու՞ հայոց քաղաքական մտքի մեջ, անկախ պետականության գոյության պայմաններում, դեռևս պահպանվում են մեր պատմության պետականազուրկ ժամանակահատվածում ձևավորված գաղափարները։ Մտածելու բան է...
6.Եվ ամենակարևորը. ե՞րբ Հայաստանում կարմատավորվի և կիրականացվի ծայրահեղություններից զուրկ իրատեսական քաղաքականություն։ Մեկը վիրտուալ «Ծովից ծով Հայաստան» է ուզում, բայց Արցախի, այսինքն՝ Հայաստանի փաստացի վերահսկողության տակ գտնվող տարածքները բնակեցնելը և յուրացնելը մանր հարց է համարում, իսկ մյուսը Հայաստանի զարգացման բանալիները տալիս է Բաքվի և Անկարայի ձեռքը։
Այո՛, Թուրքիայի և Ադրբեջանի հետ պետք է հաստատել բարիդրացիական հարաբերություններ։ Մշտական թշնամությունն իռացիոնալ կոդ է։ Սակայն դա չի նշանակում, թե նրանք պետք է թելադրող լինեն։ Մենք մերն ենք վերցրել, իրենք՝ իրենցը։ Սուրբը տերն է զորավոր դարձնում։ Հողը նրանն է, ով այնտեղ ապրում է։ Եթե մենք հզորանանք, ապա իրենք մեզ հետ հաշվի կնստեն, ինչպես որ Ադրբեջանը պատերազմի տարիներին Արցախի հրամանատարությունից ծնկաչոք խնդրում էր, որ հրադադար հաստատվի։ Ադրբեջանը 1994թ. մայիսին մեծ ուրախությամբ և շուտափույթ ստորագրեց մինչ օրս պահպանվող զինադադարի մասին փաստաթուղթը, քանի որ գիտեր՝ եթե դա չանի, ապա Միրբաշիրը ձեռքից գնալու է, հետո՝ Կիրովաբադը, իսկ հետո կլիներ Ադրբեջանի կապիտուլյացիան։ Մենք ընդառաջ գնացինք, և հարաբերական խաղաղություն եղավ։ Հարաբերական։ Ու որպեսզի այդ հարաբերականը մշտական դառնա, պետք է երկիր ունենալ, որտեղ ազատությունը բացարձակ արժեք է, որտեղ տնտեսությունը իշխանության կալվածքը չէ և այլն։ Բացի այդ, պետք է հզոր բանակ ունենալ, որպեսզի կռիվ չլինի։