Լրահոս

19.04.2012 17:11


Մեկնարկել է 2012թ.-ի ՏՏ ոլորտի «Լավագույն կառավարիչներ» ամենամյա մրցանակաբաշխությունը

Մեկնարկել է 2012թ.-ի  ՏՏ ոլորտի  «Լավագույն կառավարիչներ»  ամենամյա մրցանակաբաշխությունը

Այսօր՝ ապրիլի 19-ին, ժամը 12:00-ին Սինոփսիս Արմենիայում տեղի ունեցավ Մամլո ասուլիս նվիրված ՀՀ վարչապետի հովանու ներքո անց կացվող տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի կառավարիչների ամենամյա մրցանակաբաշխությանը:

Մրցանակաբաշխության նպատակն է աջակցել Հայաստանի ՏՏ ոլորտում առկա կառավարիչների որակավորման բարձրացմանը, ինչպես նաեւ բիզնեսի կառավարման ունակությունների եւ ձիրքերի բարելավմանը՝ հնարավորություն տալով նրանց մասնակցել վերապատրաստման դասընթացների աշխարհի բարձր վարկանիշ ունեցող առաջատար համալսարաններում:

Մրցույթի հաղթողները հնարավորություն կունենան.

•           Սովորել գործարար կառավարման սկզբունքները, որոնք հանդիսանում են տեխնոլոգիաների ոլորտում հաջողության գրավականը,

•           Փորձարկել իրենց բիզնես հեռանկարները եւ նորարարական մտածողությունը,

•           Ձեռք բերել տեխնոլոգիաների ոլորտում գործարար գիտելիքներ՝ բարձր վարկանիշ եւ հարուստ փորձ ունեցող դասախոսական կազմից,

•           Կառուցել մասնագիտական հարաբերություններ եւ երկարատեւ գործարար շփումներ բարձր որակավորում ունեցող հասակակիցների հետ,

•           Դառնալ 3500 + ղեկավարների բացառիկ ցանցի մի մաս:

Մրցույթին կարող են մասնակցել ավելի քան 10 տարվա փորձ ունեցող այն կառավարիչները, ովքեր աշխատում են Հայաստանի Հանրապետությունում գրանցված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններում: Նախորդ տարվա մրցույթի հաղթողները չեն կարող հայտադիմում ներկայացնել առնվազն հաջորդ 3 տարիների ընթացքում:

Մասնակցության կարգը. Հետաքրքրված անձինք կարող են դիմել՝ լրացնելով հայտադիմումը եւ ուղարկելով անհրաժեշտ փաստաթղթերը [email protected] էլ. հասցեով՝ մինչև ս/թ ապրիլի 28-ը: Ընտրության գործընթացն իրականացնում է ՀՀ Վարչապետի հրամանագրով ստեղծված մրցանակաբաշխության հանձնաժողովը: Հաղթողները կհայտարարվեն մայիսի 15-ին:  Տասնհինգօրյա վերապատրաստման դասընթացը տեղի կունենա Սթենֆորդի Համալսարանում (Stanford Executive Institute) օգոստոս ամսին:

Այս խորագրի վերջին նյութերը