Նաիրա Զոհրաբյան. ««Ժառանգության» վարքագիծը թելադրված է»
Այսօր կայքերից մեկին տված հարցազրույցում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, պատգամավորության թեկնածու Ստեփան Սաֆարյանը պաշտոնապես հայտարարել է, որ «Ժառանգությունը» չի մասնակցում «Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի կազմավորմանը»՝ նկատի ունենալով Քաղաքագետների միության նախաձեռնությամբ ստեղծված միասնական շտաբը:
«Սեփական, առանց այն էլ աննախանձելի վիճակը պետք չէ խորացնել աբսուրդի հասնող հայտարարություններով: Թե «Ժառանգության» նման վարքագիծն ինչով է թելադրված, տեսնում ենք քաղաքական վերլուծաբանների տարբեր գնահատականներում, և եթե «Ժառանգությունը» շարունակում է այդ վարքագիծը, մեզ մնում է հավատալ, որ այդ վարքագիծը թելադրված է»-«Yerki.am»-ի հետ զրույցում անդրադառնալով Ստեփան Սաֆարյանի գնահատականներին` նշել է ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը:
Զոհրաբյանը նշել է, որ թեև «Ժառանգությունը» հաճախ է մամուլին մեղադրում իրենց դեմ հակաքարոզչության մեջ, բայց ուսումնասիրելով մամուլը՝ տեսել է, որ ոչ մի հակաքարոզչական քայլ էլ չկա. զուտ օբյեկտիվ լուսաբանում է:

7or.am